Հոսանքազրկումներ՝ հինգ մարզում․ Ուկրաինան ավելացնում է ներմուծումը Ռուսաստանի բյուջեում՝ 5,44 տրիլիոն ռուբլու պակասուրդ Բանգլադեշում հրկիզել են Նոբելյան մրցանակակրի տոհմական տունը Ռուսաստանի նավթավերամշակումը նվազել է 45%-ով․ Reuters Հոսանքանջատումներ Երևանի և մարզերի որոշ հասցեներում Գնացքի վթարից հետո դիզելը լցվել է գետը․ ահազանգ Կանադայում Հողաշերտը փլվել է շինհրապարակում․ Ստամբուլում աշխատող է զոհվել Կամուրջը փլուզվել է բեռնատարների տակ․ Հնդկաստանում փրկել են վարորդներին «Ակվան»-ը մոտենում է․ Հնդկաստանում տարհանել են ավելի քան 100 հազար մարդու ՊՆ-ն հերքում է բանակում մահվան 44 դեպքի մասին պնդումը՝ այն որակելով մանիպուլյատիվ Մահաբեր պայթյուն Ինդոնեզիայում․ գործարանը կանգնեցված էր Լևոն Արոնյանը հաղթել է ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովին, իսկ Հայկ Մարտիրոսյանը՝ Ռիխարդ Ռապորտին 

Գալյա Նովենցի անվան թատերական դպրոցում Արցախյան կուրսը հայ թատերական պատմության մեջ կմնա որպես երևույթ

Հունիսի 11-ին Մոսկվայում գործող «Դիալոգ» հասարակական կազմակերպության Երևանյան մշակութային կենտրոնում կայացավ կարևոր ու գեղեցիկ արարողություն։ Արդեն տեղեկացրել ենք՝ 2024թ․ օգոստոսից Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանի և «Դիալոգ» կազմակերպության ղեկավար Յուրի Նավոյանի համագործակցության և աջակցության շնորհիվ Երևանում սկսել է գործել Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան դրամատիկական թատրոնը՝ գեղարվեստական ղեկավար Ռուզաննա Խաչատրյան։

Ընթացքում թատրոնը մի քանի անգամ Երևանյան բեմերում խաղացել է Ալեքսանդր Մանասյանի «Արցախյան սիրո հեքիաթ կամ Արա, պա ստի պեն կլինի՞» ստեղծագործությունը՝ Արցախի բարբառով։ Այժմ թատրոնը պատրաստվում է և հունիսի 28-ին Համազգային թատրոնի բեմում կներկայացնի Մուրացանի «Ռուզան» դրաման։ Բացի թատրոնին աջակցելուց, Յու․ Նավոյանի աջակցությամբ Գալյա Նովենցի անվան թատերական դպրոցում սկսել է գործել Արցախյան հատուկ կուրսը։

 

15 արցախցի երիտասարդ արդեն մեկ տարի է՝ ուսանում են թատերական դպրոցում, և հունիսի 11-ին նրանց հետ հանդիպեցին ու առաջին կուրսը հաջողությամբ ավարտելու համար շնորհավորեցին, շնորհավորագրեր հանձնեցին «Դիալոգ» ՀԿ նախագահ Յուրի Նավոյանը, Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ, անվանի դերասանուհի, ՀՀ ժողովրդական արտիստուհի Գալյա Նովենցի որդի Հակոբ Ղազանչյանը, դպրոցի հիմնադիր Մարիամ Ղազանչյանը, Արցախյան կուրսի ղեկավար Ռուզաննա Խաչատրյանը։

Ներկա էին նաև արցախցի գրող Աշոտ Բեգլարյանը և «Դիալոգ»-ի ներկայացուցիչ Ելենա Շուվաևան։ Ողջունելով թատերական դպրոցի արդեն երկրորդ կուրս փոխադրված սաներին՝ Յու․ Նավոյանը նշեց՝ Երևանի «Դիալոգ» մշակութային կենտրոնը կոչվում է նաև «Արցախի տուն»։ Իհարկե, պատահական չէ անվանումը․ այստեղ հաճախ են հանդիպում, «Դիալոգ»-ի աջակցությամբ Երևանում գործունեությունը շարունակող արցախյան մշակութային խմբերը՝ «Վարարակն» երգչախումբը, «Արցախի բալիկներ»-ը, Արցախ ջազը, Ստեփանակերտի դրամատիկական թատրոնը և այլն։

Դիմելով թատերական դպրոցի սաներին՝ Յու․ Նավոյանը կարևորեց այն հանգամանքը, որ նրանք սովորում են մեծ հայուհի Գ․ Նովենցի անվան թատերական դպրոցում, որը հնարավորություն կտա դերասան դառնալու համար։ Նաև շնորհակալություն հայտնեց Հ․ Ղազանչյանին համագործակցելու և արցախցիներին աջակցելու համար։ Յու․ Նավոյանն իր հետ Մոսկվայից բերել էր նաև գրքեր՝ հայ և ռուս դասականների ստեղծագործություններ, ինչպես նաև՝ «Դիալոգ» կազմակերպության աջակցությամբ հրատարակված գործեր, որոնք, որպես խորհրդանիշ, նվիրվեցին ապագա դերասաններին։

Յու․ Նավոյանի և Մ․ Ղազանչյանի ստորագրությամբ շնորհակալագրում, որը հանձնվեց սաներին, գրված է․ «Շնորհավորում ենք Ձեզ Գալյա Նովենցի անվան թատերական դպրոցի Արցախյան կուրսի 2025-2026 ուսումնական տարին հաջողությամբ ավարտելու համար։ Ուսումնական տարին լի էր տեսական ու գործնական նորույթներով, այն թատերական արվեստի գաղտնիքները նորովի բացահայտելու և դրանց հմտորեն տիրապետելու ճանապարհ հանդիսացավ։ Վստահ ենք, որ այս ընթացքում ստացած գիտելիքներն ու ձեռք բերած փորձը կդառնան այն հենքը, որի վրա կկառուցեք Ձեր հետագա հաջողությունները»։ Շնորհավորելով իր սաներին՝ Ռուզան Խաչատրյանը կարևորեց «Դիալոգ»-ի աջակցությունը, առանց որի չէր գործի և Ստեփանակերտի Վ․ Փափազյանի անվան դրամատիկական թատրոնը, որի գեղարվեստական ղեկավարն ինքն է, և Գալյա Նովենցի թատերական դպրոցում չէր գործի Արցախյան դասարանը։ «Առաջին տարին մեր սաների համար դարձավ առաջ գնալու լուրջ ընթացք թատերական կյանքում, և հավատում եմ՝ նրանք հասնելու են իրենց նպատակին։ Ցավալի է՝ մենք այժմ Արցախում չենք, բայց հոգով ու մտքով մշտապես ենք այնտեղ, ու պետք է ամեն ինչ անենք տուն վերադառնալու համար», -ասաց Ռ․ խաչատրյանը։

Հակոբ Ղազանչյանն իր խոսքում մեջ բերեց Կ․ Ստանիսլավսկու խոսքը՝ «Կարևորն այն չէ, ինչ ասում ես, այլ այն՝ ինչ անում ես»։ Հավելեց՝ իսկական արհեստավարժ արվեստագետը պետք է աշխատի 24 ժամ, որ հասնի արդյունքի ու նպատակին։ Արցախյան կուրսի աշխատանքներն սկսելու, երիտասարդների հետ աշխատելու, եղած դժվարությունները հաղթահարելու և արդեն հաջողությունների մասին խոսեց Մարիամ Ղազանչյանը։ Հավելեց նաև՝ երիտասարդները դեռ մեկ տարի էլ պետք է սովորեն։ Արձակուրդներից հետո շարունակելու են աշխատանքը, և վստահ է՝ հաջողություններն առջևում են։ Առաջին կուրսում թատերականի սաներն ուսումնասիրել են մասնագիտական տարբեր առարկաներ՝ դերասանի վարպետություն, խոսքի վարպետություն և այլն։ Կարևորվեց նաև այն հանգամանքը, որ նրանք պետք է շատ ընթերցեն հատկապես հայ և համաշխարհային դասականների գործերը։ Ընթացքում դպրոցի սաները խոսեցին իրենց հետագա ծրագրերի, անելիքների մասին։ Բոլորն էլ իրենց համար մեծ հաջողություն են համարում Գալյա Նովենցի անվան թատերական դպրոցում սովորելը։ Վստահեցրին՝ մեկ տարվա ընթացքում շատ բան են սովորել, և շատերի համար թատրոնի բեմն է լինելու գործելու տեղը։ «Շնորհակալ եմ, որ հնարավորություն ունեմ՝ դառնալ դերասանուհի։ Եվ ինձ նվիրելու եմ միայն թատրոնին», -ասաց Վերոնիկան։ Իսկ Շողերը, ով ինչ-որ ժամանակ կորցրել էր հույսը տուն՝ Արցախ վերադառնալու առումով, այժմ թատրոնի շնորհիվ հավատում է՝ որպես կայացած դերասանուհի մի օր իրենց խմբով խաղալու են Արցախի բեմում։

Թատրոնի ապագա դերասաններին ողջունեցին ու առաջին կուրսն ավարտելու առթիվ շնորհավորեցին նաև Աշոտ Բեգլարյանը, Ելենա Շուվաևան։ Որոշ երիտասարդներ նվեր ստացան նաև նրանց հեղինակած և ստորագրությամբ գրքերից, որոնք հրատարակվել են «Դիալոգ»-ի միջոցներով։ Ե․ Շուվաևան արդեն 25 տարի է բնակվում է Երևանում, շատ է այցելել Արցախ։ Իր ողջույնի խոսքում ասաց․ «Դուք այսօր ուսանում եք, դերասան եք դառնալու, բայց գիտեմ՝ երազում եք վերադառնալ հայրենի եզերք՝ Արցախ»։ Հանդիպման ընթացքում կարևորվեց նաև, որ Գալյա Նովենցի անվան թատերական դպրոցում Արցախյան կուրսը հայ թատերական պատմության մեջ կմնա որպես երևույթ։ Իսկ այժմ արվեստը, հատկապես թատրոնը մեծ ուժ է ներշնչելու տուն ու հայրենիք կորցրած երիտասարդ արցախցիներին։

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հոսանքազրկումներ՝ հինգ մարզում․ Ուկրաինան ավելացնում է ներմուծումըՌուսաստանի և Ուկրաինայի միջև կալանավորների փոխանակումը տեղի կունենա օմբուդսմենների մասնակցությամբՌուսաստանի բյուջեում՝ 5,44 տրիլիոն ռուբլու պակասուրդԲանգլադեշում հրկիզել են Նոբելյան մրցանակակրի տոհմական տունըՌուսաստանի նավթավերամշակումը նվազել է 45%-ով․ ReutersՊուտինը բացատրել է, թե ինչպիսին պետք է լինեն իրական քաղաքական գործիչներըՀոսանքանջատումներ Երևանի և մարզերի որոշ հասցեներումԳնացքի վթարից հետո դիզելը լցվել է գետը․ ահազանգ ԿանադայումՀողաշերտը փլվել է շինհրապարակում․ Ստամբուլում աշխատող է զոհվելԿամուրջը փլուզվել է բեռնատարների տակ․ Հնդկաստանում փրկել են վարորդներինԶախարովան քննադատել է լրագրողների անվտանգության վերաբերյալ ՅՈՒՆԵՍԿՕ-ի զեկույցը«Ակվան»-ը մոտենում է․ Հնդկաստանում տարհանել են ավելի քան 100 հազար մարդուՊՆ-ն հերքում է բանակում մահվան 44 դեպքի մասին պնդումը՝ այն որակելով մանիպուլյատիվ Պենտագոնի փոխնախարարը հեռացել է՝ չլսելով Ուկրաինայի նախարարի զեկույցըՄահաբեր պայթյուն Ինդոնեզիայում․ գործարանը կանգնեցված էրԼևոն Արոնյանը հաղթել է ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովին, իսկ Հայկ Մարտիրոսյանը՝ Ռիխարդ ՌապորտինՍի Ծինփինը կոչ է արել հակամարտությունները լուծել բանակցություններովՆավաբեկություն Սենեգալում․ տասնյակ մարդիկ անհետ կորել են«Եղկելին դու ես, ոտքից գլուխ». Լևոն Քոչարյանը` Նիկոլ ՓաշինյանինՄասկը պնդում է՝ ԱՄՆ-ն աջակցել է 2014-ի ուկրաինական իշխանափոխությանըԹրամփը խոստովանել է՝ ԱՄՆ-ն եկամուտ է ստանում Եվրոպային զենք վաճառելովՊուտինը, Թրամփն ու Սի Ծինփինը խաղաղության հռչակագիր են ընդունելԹրամփը չի բացառել Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Չինաստանի միջուկային ստուգումներըԹրամփը խոստանում է շուտ ավարտել Իրանի հետ պատերազմը, բայց չի բացահայտում՝ ինչպեսԹրամփը Օբամային մեղադրել է Ռուսաստանի և Չինաստանի մերձեցման համարՀայաստանը նախատեսում է ընդլայնել ՄԱԿ-ի հետ համագործակցությունը ջրային ռեսուրսների կառավարման ոլորտումՍան Ֆրանցիսկոյի փողոցները ջրի տակ են․ խաթարվել է երթևեկությունըԱրհեստական բանականության մրցավազք․ 59 առաջնորդի ահազանգըԿիմ Չեն Ընը ռազմածովային ուժերի զարգացումը առաջնահերթություն է համարելՄիասնական ժամերգություն կանցկացվի ՕշականումԿիբերհարձակում Եվրահանձնաժողովի դեմ․ արտահոսքը դեռ հաստատված չէԻտալիան կիբերպաշտպանության ուժ է ծրագրում՝ 5 հազար մասնագետովՍև ծովի 100 միլիարդ խմ գազը․ Եվրոպայի մատակարարումները կարող են փոխվելԴուք՝ մեր կողքին, մենք՝ ձեր կողքին. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)Խցանումները դեռ ծաղիկներն են, դժոխք է սպասվում․ Երևանն ավելի անկառավարելի է դառնալու․ ՉախոյանՄԱԿ․ Եմենում մարտերից ավելի քան 350 հազար մարդ է տեղահանվելՉինական էլեկտրամեքենաները՝ Լոնդոն–Բրյուսել վեճի կենտրոնում«Հաղթանակ» զբոսայգում Ալբերտ Հովհաննիսյանի և զոհված մյուս հերոսների հիշատակին անկյուն կստեղծվիՍի Ծինփինը մեծ տերություններին առաջարկել է համագործակցության 4 սկզբունքԵվրահանձնաժողովն առաջարկում է նոր վարկ․ Ուկրաինային՝ ևս 45 միլիարդ եվրոԷր Ռիադի օդանավակայանը գործում է՝ հութիների հարձակման մասին պնդումների ֆոնինՄեծ Բրիտանիան Ուկրաինային ավելի քան 1000 հեռահար հարվածային անօդաչու սարք կտրամադրիԹրամփը հաստատել է՝ ԱՄՆ-ն շարունակում է հետախուզական տվյալներ փոխանցել ՈւկրաինայինՍիսիանի, Աշոցքի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում Գողացել են զինվորների համար նախատեսված հանգանակության արկղն ու դրամարկղը. երկու անձ ձերբակալվել էՈւկրաինական անօդաչուները Թաթարստանում նավթային օբյեկտ են թիրախավորելԱՄՆ հետախուզությունը զգուշացնում է․ Իրանի սպառնալիքներն աճել ենԹրամփը հայտարարել է՝ ԱՄՆ-ն ու Չինաստանը ցանկանում են օգնել Ուկրաինայի հարցումՀորմուզով նավթի հոսքը կիսվել է․ մատակարարումների նոր տվյալներըՄերձավոր Արևելքում մնացել է ԱՄՆ-ի 2 ավիակիր
Ամենադիտված