Վազքի միջազգային մրցույթ․ հոկտեմբերի 17-ին և 18-ին երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի Տնտեսությունը չի լինում արևմտամետ կամ ռուսամետ․ Գագիկ Ծառուկյանը՝ Կենտրոն ՔԿՀ-ից Սևանի ափին գտնվող 41 հողատարածք՝ 613.7 մլն դրամ արժեքով, վերադարձվել է պետությանը Ալեքսանդրապոլի պայմանագիրը Հայաստանի փաստացի վիլայեթացման ամրագրումն էր․ Շարմազանով Մոսկվայի ուղղությամբ մեկ գիշերվա ընթացքում խոցվել է 493 անօդաչու թռչող սարք ԱԳ քարտուղարը Վարշավայում մասնակցել է ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացման վերաբերյալ քննարկման Թուփաք Շաքուրի սպանության մեջ մեղադրվողը դատապարտվեց ցմահ ազատազրկման ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Բագան. հազարավոր տաճարների հովիտը Հանրապետությունում առաջիկա օրերին սպասվում է անձրևային եղանակ Երևանում դանակահարության դեպքով 7 անձ է ձերբակալվել․ 20-ամյա երիտասարդի կյանքը փրկվել է Թրամփն ու Նեթանյահուն քննարկել են առաջիկա շաբաթներին Իրանին նոր հարվածներ հասցնելու հնարավորությունը 

ՌԴ-ում ծնված ներդրող Կոնստանտին Սոկոլովը կղեկավարի TRIPP + առևտրային հիմնադրամը. The Guardian

Քաղաքական

ԱՄՆ Պետդեպարտամենտի նորաստեղծ ձեռնարկատիրական հիմնադրամը, որը նախատեսված է Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային նախագծերի ֆինանսավորման համար, կղեկավարի ռուսաստանյան ծագմամբ, Չիկագոյում բնակվող ներդրող Կոնստանտին Սոկոլովը։ Այդ մասին հայտնում է բրիտանական The Guardian պարբերականը։

Պետքարտուղարությունը հաստատել է Սոկոլովի նշանակումը։ The Guardian-ի փոխանցմամբ՝ նա այն 36 խոշոր դոնորներից մեկն է, որոնք, ըստ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, ավելի քան 350 միլիոն դոլար են տրամադրել Սպիտակ տան նոր «պարահանդեսային դահլիճի» կառուցման նախագծին։

Խոսքը TRIPP+ (Trump Route International Partnership Project) ձեռնարկատիրական հիմնադրամի մասին է, որի հիմնադիրն ու նախագահը Սոկոլովն է։ Հիմնադրամը կապված է TRIPP առևտրային միջանցքի նախագծի հետ, որը նախատեսվում է անցկացնել Հայաստանի հարավով և Ադրբեջանի տարածքով։ Նախաձեռնության նպատակն է խթանել տրանսպորտային, էներգետիկ և ռազմավարական հանքարդյունաբերական ոլորտների զարգացումը։

Պետքարտուղարության տվյալներով՝ հիմնադրամի ներկայիս ծավալը կազմում է 201 միլիոն դոլար, և այն կարող է տրամադրել վարկեր, դրամաշնորհներ ու ներդրումներ մասնավոր հատվածի ծրագրերին։ Ֆինանսավորումը նախատեսված է Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի մի շարք երկրների համար, այդ թվում՝ Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի։

The Guardian-ը հիշեցնում է, որ փետրվարին Երևան կատարած այցի ընթացքում ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը TRIPP+ նախաձեռնությունը ներկայացրել էր որպես լայնածավալ տարածաշրջանային վերափոխման նախագիծ՝ հայտարարելով, որ այն կարող է ստեղծել առևտրի, տարանցման և էներգետիկ համագործակցության նոր հնարավորություններ։

Մայիսին էլ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը ստորագրել էին TRIPP-ի տնտեսական և անվտանգության համաձայնագիրը։ Այդ ժամանակ Միրզոյանը նշել էր, որ նախաձեռնությունը կարող է նպաստել տնտեսական ակտիվության և բարեկեցության աճին ինչպես Հայաստանում, այնպես էլ ԱՄՆ-ում։

Պարբերականը միաժամանակ ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ դեռևս հստակ չէ՝ արդյոք Սոկոլովը որևէ ֆինանսական փոխհատուցում կստանա հիմնադրամում իր գործունեության համար, ինչպես նաև՝ ինչպիսի օգուտ կարող են ստանալ նրա հետ փոխկապակցված բիզնես կառույցները։

Կոնստանտին Սոկոլովը հայտնի է որպես Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտի խոշոր խաղացողներից մեկի՝ Viva Armenia-ի բաժնետեր։ Նա ներգրավված է նաև Northern Pillar Energy Consortium նախագծում, որը նպատակ ունի Եվրոպան և Աֆրիկան կապել մաքուր էներգիայի և օպտիկամանրաթելային ենթակառուցվածքների միջոցով։ Բացի այդ, Սոկոլովը ղեկավարում է Pelagos Data Centres ընկերությունը և հիմնադրել է IJS Investments ու Gotthard Investment AG ներդրումային ընկերությունները։

The Guardian-ի հետ զրուցած ԱՄՆ արտաքին աջակցության ոլորտի փորձագետները նշել են, որ նման հիմնադրամների ղեկավարների ընտրությունը սովորական պրակտիկա է և իրականացվում է Սպիտակ տան մասնակցությամբ։ Սակայն, նրանց խոսքով, նման պաշտոններ զբաղեցնող անձինք չպետք է անձնական շահ ստանան իրականացվող ներդրումներից։

ԱՄՆ-ն նմանատիպ ձեռնարկատիրական հիմնադրամներ ստեղծում է դեռ 1989 թվականից։ Առաջին ծրագրերը գործարկվել էին Արևելյան Եվրոպայում՝ Խորհրդային Միության փլուզումից հետո։ TRIPP+ հիմնադրամը նույնպես ստեղծվել է այդ ժամանակաշրջանի օրենսդրական մեխանիզմների հիման վրա։

Պարբերականը նաև նշում է, որ հիմնադրամի բյուջեն ապագայում կարող է զգալիորեն աճել։ Դրա մասին ակնարկել էր Պետքարտուղարության արտաքին աջակցության վարչության պաշտոնյա Ջերեմի Լևինը, որը ապրիլին հայտարարել էր, որ TRIPP+ նախաձեռնության համար արդեն ապահովվել է շուրջ 400 միլիոն դոլարի ֆինանսավորում։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Զելենսկի. ԱՄՆ-ը երեկ երեկոյան կրկին չկարողացավ հետախուզական տվյալներ տրամադրել ՈւկրաինայինԶելենսկին կժամանի Լոնդոն՝ Սթարմերի հետ բանակցությունների Վազքի միջազգային մրցույթ․ հոկտեմբերի 17-ին և 18-ին երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվիՏնտեսությունը չի լինում արևմտամետ կամ ռուսամետ․ Գագիկ Ծառուկյանը՝ Կենտրոն ՔԿՀ-իցԹայվանը կարող է մինչև ամսվա վերջ ԱՄՆ-ից ստանալ վեց նոր F-16V կործանիչներ Սևանի ափին գտնվող 41 հողատարածք՝ 613.7 մլն դրամ արժեքով, վերադարձվել է պետությանըԱլեքսանդրապոլի պայմանագիրը Հայաստանի փաստացի վիլայեթացման ամրագրումն էր․ ՇարմազանովՄոսկվայի ուղղությամբ մեկ գիշերվա ընթացքում խոցվել է 493 անօդաչու թռչող սարքԹրամփը Բայդենին անվանել է Ուկրաինայում տեղի ունեցող հակամարտության պատասխանատուներից մեկը ԱԳ քարտուղարը Վարշավայում մասնակցել է ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացման վերաբերյալ քննարկմանԹուփաք Շաքուրի սպանության մեջ մեղադրվողը դատապարտվեց ցմահ ազատազրկմանWSJ. ԱՄՆ-ի օդային հարվածները չեն կարողացել կանխել կոկաինի արտադրության աճը ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենԲագան. հազարավոր տաճարների հովիտըՀանրապետությունում առաջիկա օրերին սպասվում է անձրևային եղանակԵրևանում դանակահարության դեպքով 7 անձ է ձերբակալվել․ 20-ամյա երիտասարդի կյանքը փրկվել էԹրամփը սպառնացել է նոր գործողություններ ձեռնարկել Իրանի դեմ Թրամփն ու Նեթանյահուն քննարկել են առաջիկա շաբաթներին Իրանին նոր հարվածներ հասցնելու հնարավորությունըՍամվել Կարախանյան․ «Մեզ բախտ է վիճակվել մեր խոսքով և պահվածքով ավանդ ունենալ Հայաստանի առաջընթացի գործում»Հայաստանը և Ադրբեջանը տարածքների փոխանակում պետք է իրականացնեն. ՓաշինյանՍահմանադրությունը ներկայացվել է ՔՊ վարչությանը. մանրամասներ․ «Ժողովուրդ» «Իրավունք». Ինչ նոր հրահանգ են ստացել ուրացած հոգեւորականները«Հրապարակ». Ինչու է ԱՄՆ ներկայացուցիչը թաքցրել հանդիպման մանրամասները «Հրապարակ»․ 14 բլոգերի համար ճաշ, նվերներ, ծաղիկներ ՊՆ-ն փորձում է ցույց տալ, թե բանակը հասարակության հայելին է․ ինքնասպանությունների թվերի շուրջ նոր զարգացումներ․ «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Ավինյանն ու թիմը նախընտրական «չիստկա» են սկսել Փաշինյանի կոշտ հայտարարությունից հետո «Հրազդան ցեմենտի» գործարքը հայտնվել է հարցականի տակ․ 450 աշխատողի ճակատագիրն անորոշության մեջ է․ «Ժողովուրդ» «Իրավունք». Սյունեցի պատգամավորները տեղները չեն գտնում«Հրապարակ»․ Աննա Հակոբյանը մոբիլիզացրել է բուհերը Երբ և ինչու պետք է «նստի» Հայկ Սարգսյանը. «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Գուրգեն Արսենյանը Մոսկվայի իր նստավայրում մեծ միջոցառում է կազմակերպել ՀԱՊԿ-ի «Արգելք-2026» զորավարժության շրջանակում զինծառայողները գործնական վարժանքներ են իրականացնումՊլանային գազանջատումներ Սյունիքի և Լոռու մարզերումՌոնալդուն մոտենում է 1000-րդ գոլինԲելգիայի փոխվարչապետ. «Եվրոպան պիտի խորացնի գործակցությունը Թուրքիայի հետ»Honda-ն մինչև 2030 թվականը կներկայացնի 15 նոր հիբրիդային մոդելԵս երբեք չեմ մոռանա․ Թրամփը կոշտ ուղերձ է հղել հութիներին ԵՄ երեք երկրներ առաջարկել են եվրոպական օրենսդրության համար «արտակարգ արգելակ» կիրառելԹռիչքների դադարեցում Նյուրնբերգի օդանավակայանում. ինքնաթիռը հնարավոր առևանգման ծածկագիր է փոխանցելՓոթորիկները Մեքսիկայում և ԱՄՆ-ում ջրհեղեղներ են առաջացրել. կան զոհերՀայաստանի ծանրորդները սկսել են ելույթները Եվրոպայի երիտասարդների և Մ23 տարեկանների առաջնությունումԱնտոնիու Գուտերեշը կայցելի Երևան․ հանդիպում կլինի Փաշինյանի հետՆԱՏՕ-ի տասնյոթ երկրներ սկսել են ամենամյա Steadfast Noon միջուկային զորավարժություններըՔննարկվել են նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցերԷներգետիկ հրադադարի հարցով շփումները շարունակվում են. Պեսկով22 կրիա հայտնաբերվել է լքված նավակումՌուսաստանը պատրաստ է համարժեք պատասխան տալ իր շահերից բխող նավերի զավթման փորձերին. ՌԴ ԱԳՆԱտլանտյան օվկիանոսի կենտրոնական հատվածում 6.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել2 դատախազի նկատմամբ կարգապահական տույժ է նշանակվելՊուտինը և ԱՄԷ նախագահը քննարկել են Թրամփի հետ դիզելային վառելիքի շուրջ համաձայնությունները
Ամենադիտված