Գոռ Վարդանյանից հօգուտ պետության կբռնագանձվի 128 մլն դրամ և 4 ավտոմեքենա
Իրավունք
Հակակոռուպցիոն դատարանը մասնակի բավարարել է Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հայցն ընդդեմ Գոռ Վլադիմիրի Վարդանյանի և նրան փոխկապակցված անձանց։
Դատարանի՝ օրինական ուժի մեջ մտնելուց հետո ենթակա է բռնագանձման հօգուտ Հայաստանի Հանրապետության 128 միլիոն դրամ, ինչպես նաև 4 տրանսպորտային միջոց։
Բռնագանձման ենթակա գույքի թվում են «Hyundai Sonata 2.0», «Kia Sportage 2.0 I», «Toyota Camry 3.5» և «VAZ 21121» մակնիշների ավտոմեքենաները։
Գլխավոր դատախազությունը նշել է, որ հայցը ներկայացվել էր ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակում։


















































Ամենադիտված
Տասնյակ հասցեներում ջուր չի լինի՝ հուլիսի 15-ին և 16-ին