ՀՀ կառավարությունը որոշեց 5 մլրդ դրամ հատկացնել պարգևավճարների համար
Քաղաքական
ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել պետական կառավարման համակարգի մի շարք մարմինների աշխատակիցների խրախուսման նպատակով հատկացնել 5 միլիարդ դրամ։ Պարգևատրումները կտրամադրվեն 2026 թվականի առաջին կիսամյակում ցուցաբերած աշխատանքի արդյունքների հիման վրա։
Կառավարության հաստատած նախագծի համաձայն՝ խրախուսումը կիրականացվի կատարողականի գնահատման փորձնական համակարգի շրջանակում, որը ներդրվել է 2025 թվականի նոյեմբերի 27-ի կառավարության որոշմամբ։
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ անհրաժեշտություն է առաջացել ապահովել համապատասխան որոշման իրականացումը՝ պետական մարմիններին տրամադրելով խրախուսման ֆոնդ։
Դրա համար անհրաժեշտ միջոցները կհատկացվեն կառավարության պահուստային ֆոնդից և կբաշխվեն այն պետական կառույցների միջև, որոնց գործունեությունը գնահատվել է նոր չափորոշիչների համաձայն։


















































Ամենադիտված
Տասնյակ հասցեներում ջուր չի լինի՝ հուլիսի 15-ին և 16-ին