ՌԴ ԱԳՆ․ Պատրաստ ենք աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի կնքմանը
Քաղաքական
Ռուսաստանը հայտարարել է, որ շարունակում է պատրաստակամ մնալ աջակցելու Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Այդ մասին հայտնել են ՌԴ արտաքին գործերի նախարարությունից՝ ընդգծելով, որ Մոսկվան կարևորում է խաղաղության և կայունության պահպանումը Հարավային Կովկասում։
ՌԴ ԱԳՆ-ի տարածած հայտարարության համաձայն՝ Ռուսաստանը պատրաստ է անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել հայ-ադրբեջանական կարգավորման բոլոր հիմնական ուղղություններով, ներառյալ խաղաղության պայմանագրի ստորագրումը, սահմանների սահմանազատման գործընթացը և տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը։
«Մեզ համար առաջնահերթ է խաղաղության և կայունության ապահովումը Հարավային Կովկասում։ Ինչպես նախկինում, այնպես էլ այժմ պատրաստ ենք նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանը»,– նշվում է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը պաշտոնական այցով ժամանել էր Մոսկվա։ Այցի շրջանակում նախատեսված է նրա հանդիպումը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ, որի ընթացքում քննարկվելու են երկկողմ և տարածաշրջանային օրակարգի հարցեր։


















































Ամենադիտված
Տասնյակ հասցեներում ջուր չի լինի՝ հուլիսի 15-ին և 16-ին