Ուկրաինայի Գերագույն ռադան հաստատել է կառավարության նոր կազմը
Քաղաքական
Ուկրաինայի Գերագույն ռադան հաստատել է կառավարության նոր կազմը
Ուկրաինայի Գերագույն ռադան հաստատել է երկրի կառավարության նոր կազմը՝ առանց պաշտպանության և արտաքին գործերի նախարարների նշանակման։ Այդ մասին հայտնում է «Страна.ua»-ն։
Նոր վարչապետ Սերգեյ Կորեցկու ներկայացրած նախարարների ցանկին կողմ է քվեարկել 264 պատգամավոր։ Քվեարկությունն անցկացվել է ամբողջ կազմի համար միաժամանակ, իսկ արտաքին գործերի և պաշտպանության նախարարների թեկնածությունները պետք է առանձին ներկայացնի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Միևնույն ժամանակ, պաշտպանության նախարարի հավանական թեկնածու համարվող նախկին ներքին գործերի նախարար Իգոր Կլիմենկոն ազատվել է իր պաշտոնից։ Նրա փոխարեն ներքին գործերի նախարար է նշանակվել Ուկրաինայի ազգային ոստիկանության ղեկավար Իվան Վիգովսկին։
Նախկին վարչապետ Դենիս Շմիգալը պահպանել է էներգետիկայի նախարարի պաշտոնը և միաժամանակ նշանակվել է երկրի փոխվարչապետ։
Իսկ Նիկոլաևի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Վիտալի Կիմը նշանակվել է վետերանների հարցերով նախարար։
Ավելի վաղ նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Իգոր Կլիմենկոն կարող է դառնալ պաշտպանության նոր նախարարը՝ նշելով, որ նրա հիմնական խնդիրներից մեկը կլինի հարկադիր զորահավաքի ընթացքում առաջացած խնդիրների վերացումը։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել