Նյու Յորքը պատվել է անտառային հրդեհների ծխով
ԱՄՆ
Կանադայում և Մեծ լճերի շրջանում բռնկված անտառային հրդեհների ծուխը հասել է Նյու Յորք, ինչի հետևանքով քաղաքում հայտարարվել է օդի աղտոտվածության նախազգուշացում։ Այդ մասին հայտնում է New York Post-ը։
Հուլիսի 15-ին օդի որակի ինդեքսը (AQI) հասել է 151-200 միավորի, ինչը համարվում է առողջության համար վնասակար մակարդակ։ Քաղաքի բնակիչներին խորհուրդ է տրվել հնարավորինս մնալ փակ տարածքներում և սահմանափակել դրսում գտնվելու ժամանակը։
Իրավիճակը բարդացնում է նաև շոգ եղանակը․ հուլիսի 16-ին Նյու Յորքում օդի ջերմաստիճանը կարող է հասնել +31°C-ի։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել