Հայաստանն ու ՄԱԿ-ը քննարկել են խաղաղապահության և տարածաշրջանային անվտանգության հարցեր
Քաղաքական
Կայուն զարգացման հարցերով բարձր մակարդակի քաղաքական ֆորումի շրջանակում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ խաղաղությանն ուղղված գործողությունների գծով տեղակալ Ժան-Պիեռ Լակրուայի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ-ի միջև խաղաղապահության և խաղաղաշինության ոլորտներում համագործակցության հարցերը, ինչպես նաև Հայաստանի մասնակցությունը ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելություններին։
Կողմերը մտքեր են փոխանակել միջազգային անվտանգության օրակարգի արդիական հարցերի, այդ թվում՝ Մերձավոր Արևելքում վերջին զարգացումների և առկա մարտահրավերների վերաբերյալ։
Ռոբերտ Աբիսողոմոնյանը նաև ներկայացրել է Հարավային Կովկասում խաղաղության ինստիտուցիոնալացման ուղղությամբ Հայաստանի ձեռնարկած քայլերը։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ