Աշխարհի առաջնության գավաթի պատմությունը․ ո՞վ է ստեղծել ֆուտբոլի ամենահայտնի խորհրդանիշը
Սպորտ
2026 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակչից հետո չեմպիոն հավաքականի ավագը կբարձրացնի 1974 թվականից օգտագործվող հայտնի գավաթը, որը նախագծել է իտալացի քանդակագործ Սիլվիո Գացանիգան։
Գավաթը պատկերում է երկու մարդկային կերպար, որոնք բարձրացնում են երկրագունդը՝ խորհրդանշելով պայքարը, հաղթանակն ու երկրպագուների ցնծությունը։ Այն պատրաստված է 18 կարատանոց ոսկուց, ունի 36 սանտիմետր բարձրություն և տեղադրված է կանաչ մալաքիտից պատրաստված պատվանդանի վրա։
Նախորդ՝ Ժյուլ Ռիմեի գավաթը երկու անգամ գողացվել է։ 1966 թվականին այն հայտնաբերվել էր Փիքլզ անունով շան շնորհիվ, իսկ 1983 թվականին Բրազիլիայում գողացված գավաթը մինչ օրս չի գտնվել։
ՖԻՖԱ-ի գործող կանոններով՝ աշխարհի չեմպիոնը չի պահում բնօրինակ գավաթը․ այն վերադարձվում է կազմակերպությանը, իսկ հաղթող հավաքականին հանձնվում է ոսկեպատ կրկնօրինակը։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ