Պենտագոնի նախկին ղեկավարը Թրամփին խորհուրդ է տվել տնտեսական ճնշում գործադրել Իրանի վրա
ԱՄՆ
ԱՄՆ պաշտպանության նախկին նախարար Մարկ Էսփերը հայտարարել է, որ Իրանի հետ հնարավոր հակամարտությունում միայն օդային հարվածները չեն ապահովի Վաշինգտոնի նպատակների իրականացումը։ Նրա կարծիքով՝ ավելի արդյունավետ կլինի Թեհրանի նկատմամբ համապարփակ տնտեսական ճնշման կիրառումը։ Այս մասին հայտնում է Financial Times-ը։
Էսփերի խոսքով՝ մի քանի ամիս առաջ իրականացված ռմբակոծությունների շարունակությունն էլ դժվար թե էական փոփոխություն բերեր իրավիճակում։ Նա ընդգծել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պետք է տնտեսական լծակներով փորձի հասնել Իրանի հետ համաձայնության, մասնավորապես՝ Օրմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։
Նախկին նախարարը նաև զգուշացրել է, որ նման ռազմավարությունը կպահանջի ժամանակ, համբերություն, դաշնակիցների աջակցություն և կարող է ժամանակավորապես հանգեցնել վառելիքի գների աճին։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ վստահ է՝ ԱՄՆ-ը մոտ ապագայում հաջողության կհասնի Իրանի հետ առճակատման հարցում։

















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ