Խուլիան Ալվարեսն այս ամռանը չի հեռանա․ «Աթլետիկոյի» գլխավոր տնօրեն
Սպորտ
Մադրիդի «Աթլետիկոն» չի ցանկանում այս ամռանը վաճառել արգենտինացի հարձակվող Խուլիան Ալվարեսին, որի ծառայություններով հետաքրքրված է Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան»։ Այդ մասին հայտնել է «Աթլետիկոյի» գլխավոր տնօրեն Միգել Անխել Խիլը։
«Ակումբի դիրքորոշումը հստակ է. Խուլիան Ալվարեսն այս ամռանը չի հեռանա։ Այդ մասին մենք տեղյակ ենք պահել նաև ֆուտբոլիստին, նրա ներկայացուցիչներին և «Բարսելոնայի» նախագահին»,- Միգել Անխել Խիլի խոսքերը մեջբերում է AS-ը։
«Աթլետիկոն» անցած տարվա ամռանն է ձեռք բերել ֆուտբոլիստին «Մանչեսթեր Սիթիից» 75 միլիոն եվրոյով։ Անցած մրցաշրջանում նա մադրիդյան թիմի հետ մասնակցել է 49 հանդիպման, խփել է 20 գոլ, կատարել 9 գոլային փոխանցում։

















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ