ԵՄ-ն և Մեծ Բրիտանիան քննարկել են անվտանգության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Եվրամիության և Մեծ Բրիտանիայի բարձրաստիճան պաշտոնյաները հուլիսի 17-ին շարունակել են խորհրդակցությունները՝ եվրոպական անվտանգության և պաշտպանական համագործակցության խորացման շուրջ։ Կողմերը նշել են, որ ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակը պահանջում է ավելի սերտ համակարգում։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև կիբերանվտանգության, ահաբեկչության դեմ պայքարի և ռազմավարական ենթակառուցվածքների պաշտպանության հարցերը։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել տեղեկատվության փոխանակման արդյունավետության բարձրացմանը։
Կողմերը վերահաստատել են պատրաստակամությունը՝ շարունակելու համագործակցությունը եվրոպական անվտանգության ամրապնդման և տարածաշրջանային կայունության պահպանման ուղղությամբ։

















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ