«Առինջ մոլում» ստուգումներ, առգրավումներ և խոշոր տուգանքներ՝ տնօրենի հաստատմամբ
Քաղաքական
Գագիկ Ծառուկյանի «Մուլտի գրուպ» կոնցեռնի ընկերությունների շուրջ վերջին զարգացումներից առաջ ՊԵԿ-ը ստուգումներ է իրականացրել նաև «Առինջ մոլում»։ Ըստ տեղեկությունների՝ ստուգվել են ինչպես առևտրի կենտրոնը, այնպես էլ առանձին վաճառակետերը։
«Առինջ մոլի» տնօրեն Ալիկ Նազարյանը հաստատել է, որ ՊԵԿ-ը ստուգումներ է անցկացրել, առգրավել փաստաթղթեր և համակարգիչների տվյալներ։ Նրա խոսքով՝ նույն ժամանակահատվածում տուգանվել են նաև մի շարք վաճառակետեր։
Աշխատակիցների փոխանցմամբ՝ տուգանվել է ավելի քան երկու տասնյակ վաճառող, որոնցից յուրաքանչյուրին նշանակվել է 600 հազար դրամ տուգանք։
Միաժամանակ շրջանառվում են տեղեկություններ, թե «Առինջ մոլը» նույնպես պատրաստվում են վերցնել Գագիկ Ծառուկյանից։ Այս տեղեկությունը դեռ պաշտոնապես հաստատված չէ։


















































Ամենադիտված
Դիրքում բռնшբшրnւթյшն դեպքը տեսած, ապա սպшնված 3 զինվորների ծնողներն արդարադատություն են պահանջում (տեսանյութ)