Կիևում երրորդ օրն անընդմեջ բողոքի ակցիաներ են անցկացվում Զելենսկու գրասենյակի մոտ
Քաղաքական
Կիևում՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու գրասենյակի հարակից տարածքում, արդեն երրորդ օրն անընդմեջ շարունակվում են բողոքի ակցիաները։ Մասնակիցները պահանջում են պաշտպանության նախկին նախարար Միխայիլ Ֆյոդորովին վերադարձնել պաշտոնին, իսկ ԶՈւ գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկուն՝ պաշտոնանկ անել։
«Страна.ua»-ի հրապարակած կադրերի համաձայն՝ ցուցարարները հավաքվել են Իվան Ֆրանկոյի հրապարակում՝ ձեռքին պաստառներ։ Նրանք հայտարարել են, որ պատրաստվում են շարունակել բողոքի ակցիաները մինչև իրենց պահանջների կատարումը։
Ակցիայի ընթացքում հնչել են նաև ««Ժողովրդի ծառա», դուրս եկ ժողովրդի մոտ» կարգախոսներ՝ ակնարկելով նույնանուն սերիալը, որում գլխավոր դերը կատարել է Վլադիմիր Զելենսկին։ Ավելի վաղ մի շարք փորձագետներ քննարկել էին Սիրսկու հնարավոր պաշտոնանկության հավանականությունը։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել