Զիդանը գլխավորելու է Ֆրանսիայի հավաքականը․ հայտնի է աշխատանքի մեկնարկի օրը
Սպորտ
Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը, ամենայն հավանականությամբ, կստանձնի Զինեդին Զիդանը։ Այդ մասին հայտնում է L'Equipe-ը։
Պարբերականի տեղեկություններով՝ կողմերի միջև արդեն փոխանակվել են անհրաժեշտ փաստաթղթերը, որոնց համաձայն Զիդանը նոր պաշտոնում կանցնի սեպտեմբերի 1-ից։ Միևնույն ժամանակ, նշանակման վերաբերյալ պաշտոնական հայտարարության ամսաթիվը դեռ չի հրապարակվել։
Sport24-ի փոխանցմամբ՝ Ֆրանսիայի հավաքականը սեպտեմբերի 25-ին Ազգերի լիգայի շրջանակում կմրցի Թուրքիայի ընտրանու հետ, և չի բացառվում, որ այդ հանդիպումը լինի Զիդանի առաջին պաշտոնական խաղը ազգային թիմի գլխավոր մարզչի կարգավիճակում։
Նշվում է, որ լեգենդար ֆրանսիացին այդ պաշտոնում կփոխարինի Դիդիե Դեշամին, որը երկար տարիներ ղեկավարել է Ֆրանսիայի հավաքականը։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ