«Բարսելոնան» ընտրություն է կատարում ԱԱ-2026-ի եզրափակչի երկու մասնակցի միջև
Սպորտ
«Բարսելոնայում» փնտրում են պաշտպանության կենտրոնն ուժեղացնելու նոր տարբերակներ։ Կատալոնական թիմը որպես առաջնահերթություն դիտարկում է Լոնդոնի «Տոտենհեմի» պաշտպան Քրիստիան Ռոմերոյին և Բիլբաոյի «Ատլետիկի» խաղացող Էյմերիկ Լապորտին։
Ինչպես հաղորդում է Sport պարբերականը, «Բարսելոնայում» հույս ունեն պայմանագիր կնքել Պաու Կուբարսիի համար փորձառու խաղընկերոջ հետ, ինչպիսին ժամանակին Ինիգո Մարտինեսն էր։
Աղբյուրը նշում է, որ արգենտինացի կամ իսպանացի պաշտպանների տրանսֆերն իրականացնելու համար կատալոնական ակումբը ստիպված կլինի հրաժեշտ տալ ներկայիս կազմի ֆուտբոլիստներից որևէ մեկին։
Transfermarkt-ի փորձագետները 28-ամյա Ռոմերոյի տրանսֆերային արժեքը գնահատում են 45 միլիոն եվրո, իսկ 32-ամյա Լապորտինը՝ 8 միլիոն եվրո։ Երկու ֆուտբոլիստներն էլ իրենց ազգային հավաքականների կազմում հանդես են գալու աշխարհի 2026 թվականի առաջնության եզրափակչում։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ