Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ. ՆԳՆ
Իրավունք
Ներքին գործերի նախարարությունը անդրադարձել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած դեպքին։ ՆԳՆ տարածած հաղորդագրությունում նշված է․ «Հուլիսի 18-ին՝ ժամը 21։18-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել մայրաքաղաքի Մուրացանի փողոցում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ոստիկանության օպերատիվ խմբեր, որտեղ հայտնաբերվել է դի, ևս մեկ անձ վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն:
ՆԳՆ ոստիկանության ծառայողների անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ճշտվել է դեպքի մասնակից անձանց ինքնությունը: 1 անձ ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմին: Նախաձեռնվել է քրեական վարույթ: Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ»,- նշված է հաղորդագրությունում:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ