Մեսսին մեկնաբանել է ԱԱ եզրափակչում կրած պարտությունը
Սպորտ
Աշխարհի առաջնության եզրափակչում Իսպանիայի հետ հանդիպումից հետո Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին մեկնաբանել է իրենց պարտությունը։
«Իսպանացիներն ավելի ուժեղ էին։ Մենք պարտություն կրեցինք և ընդունում ենք այն։ Սակայն այս արդյունքը չի նշանակում, որ մենք կմոռանանք այն ամենը, ինչ արել ենք։ Ես շատ տխուր եմ, բայց թիմը ամեն ինչ արեց։ Ես շնորհակալ եմ տղաներին և իմ երկրին», - հարձակվողի խոսքերը մեջբերել է ESPN-ը։
Վերջին մրցաշարում Լիոնելը խփել ութ գոլ և կատարել չորս գոլային փոխանցում։
Հիշեցնենք՝ ԱՄՆ-ում` Նյու Յորքի Նյու Ջերսի մարզադաշտում տեղի ունեցավ ֆուտբոլի 2026 թվականի Աշխարհի առաջնության եզրափակիչը։ Աշխարհի չեմպոնի կոչմանն արժանացավ Իսպանիայի ազգային հավաքականը։
Իսպանիա-Արգենտինա հանդիպումն ավարտվեց 1։0 հաշվով։ Երկու խաղակեսերում որևէ գոլ չգրանցվեց։ Լրացուցիչ ժամանակում՝ 106-րդ րոպեին, Ֆերան Տորեսի գոլը Իսպանիային դարձրեց աշխարհի չեմպիոն։
Իսպանիայի հավաքականը պատմության մեջ երկրորդ անգամ դարձավ աշխարհի չեմպիոն։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ