Հայաստանը պատրաստակամ է համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ․ ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ
Քաղաքական
Հայաստանի պատվիրակությունը մասնակցում է Կորեայի Հանրապետության Բուսան քաղաքում անցկացվող ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի 48-րդ նստաշրջանին։ Ինչպես հայտնում է ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական պատվիրակությունը, քննարկումների ընթացքում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Արամ Հակոբյանը նշել է, որ Հայաստանը, առաջին անգամ լինելով Կոմիտեի անդամ, պատրաստակամ է սերտ համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ՝ 1972 թվականի Համաշխարհային մշակութային և բնական ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիայի արդյունավետ կիրարկումն ապահովելու նպատակով։
Արամ Հակոբյանը բարձր է գնահատել Համաշխարհային ժառանգության կենտրոնի գործունեությունը՝ հատկապես Համաշխարհային ժառանգության ցանկում թերներկայացված պետություններին աջակցելու ուղղությամբ։ Նա նաև ընդգծել է Կենտրոնի կարողությունների շարունակական ամրապնդման կարևորությունը՝ մշակութային և բնական ժառանգության պահպանության միջազգային ջանքերն առավել արդյունավետ դարձնելու համար։
Անդրադառնալով 2026 թվականի հոկտեմբերին Հայաստանում կայանալիք Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին Հայաստանի մշտական ներկայացուցիչը կարևորել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կենտրոնի դերակատարությունը կլիմայական և կենսաբազմազանության օրակարգում՝ շեշտելով մշակութային ու բնական ժառանգության պաշտպանության և կենսաբազմազանության պահպանման միջև կապերի ամրապնդման անհրաժեշտությունը։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ