Վահագն Սարոյան․ Հայաստանում ապօրինի զենքի շրջանառությունը հանրային անվտանգության լուրջ խնդիր է
Իրավունք
Ռազմական փորձագետ Վահագն Սարոյանը անդրադարձել է Հայաստանում, մասնավորապես՝ Երևանում, հրազենի գործադրմամբ հանցագործությունների հաճախացմանը՝ նշելով, որ խնդիրը վերածվել է հանրային անվտանգության լուրջ մարտահրավերի։
Նա ընդգծել է, որ խնդիրը միայն առանձին կրակոցների դեպքերը չեն, այլ նաև հասարակության շրջանում ապօրինի պահվող և չգրանցված զենք-զինամթերքի շրջանառությունը։
Սարոյանի խոսքով՝ իշխանությունները պետք է հստակ պատասխանեն, թե ինչ ծավալի ապօրինի զենք կա երկրում, ինչպես է այն հայտնվում քաղաքացիների ձեռքում և ինչ միջոցներով է վերահսկվում դրա շրջանառությունը։
Փորձագետը նշել է, որ հրազենային միջադեպերի հաճախականությունը պահանջում է ոչ միայն դեպքերից հետո արձագանք, այլև անվտանգության համակարգի արդյունավետության վերաբերյալ համապարփակ գնահատում։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ