ԱՄՆ-ում բենզինի գինը կրկին գերազանցել է 4 դոլարը մեկ գալոնի դիմաց
ԱՄՆ
Մերձավոր Արևելքում լարվածության սրման ֆոնին ԱՄՆ-ում բենզինի գները կրկին աճել են՝ գերազանցելով մեկ գալոնի (3,79 լիտր) դիմաց 4 դոլարի շեմը։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը։
Ամերիկյան ավտոմոբիլային ասոցիացիայի տվյալներով՝ բենզինի միջին գինը հասել է 4,003 դոլարի մեկ գալոնի դիմաց։ Գործակալության տեղեկություններով՝ նավթի ֆյուչերսային գներն աճել են այն բանից հետո, երբ Հորմուզի նեղուցում կրկին հարձակումների են ենթարկվել նավթատարներ, ինչպես նաև հարված է հասցվել Քուվեյթի նավթավերամշակման գործարաններից մեկին։
Bloomberg-ի փոխանցմամբ՝ վառելիքի գները շարունակում են բարձր մնալ՝ չնայած հունիսին նավթի համաշխարհային գների անկմանը։ Գործակալությունը դա կապում է Ռուսաստանում նավթավերամշակման հզորությունների կրճատման, ԱՄՆ-ում բենզինի ներմուծման նվազման և պաշարների սահմանափակ լինելու հետ, այն պայմաններում, երբ ամառային ճանապարհորդությունների սեզոնի պատճառով պահանջարկը շարունակում է մնալ բարձր։ Նշվում է նաև, որ վերջին 10 օրում ԱՄՆ-ում բենզինի գինը բարձրացել է շուրջ 20 ցենտով։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ