Ուկրաինական ուժերը հարվածել են Կուրսկի մարզի երկաթուղային կայարանին
Քաղաքական
Ուկրաինայի զինված ուժերը հարված են հասցրել Ռուսաստանի Կուրսկի մարզի Լգով քաղաքի երկաթուղային կայարանին։ Այս մասին իր Telegram-յան ալիքում հայտնել է մարզի նահանգապետ Ալեքսանդր Խինշտեյնը։
Նրա խոսքով՝ հարվածի հետևանքով վիրավորվել են երկաթուղու չորս աշխատակից, որոնցից մեկը տեղափոխվել է հիվանդանոց։ Խինշտեյնը նշել է, որ կայարանը հակաահաբեկչական գործողության ռեժիմի պատճառով փակ է եղել ուղևորափոխադրումների համար, ինչի շնորհիվ հարվածի պահին այնտեղ ուղևորներ չեն գտնվել։
Նահանգապետի փոխանցմամբ՝ հարվածի պահին կայարանի շենքի մոտ էր գտնվում նաև համայնքային վարչակազմի ավտոմեքենան, որը վնասվել է, սակայն դրա մեջ գտնվող անձինք չեն տուժել։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ուկրաինայի զինված ուժերը Ռուսաստանի ուղղությամբ կիրառել են կառավարվող ավիառումբեր, գրեթե հազար անօդաչու թռչող սարք և ամերիկյան արտադրության համազարկային կրակի ռեակտիվ համակարգերից արձակված հրթիռներ։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել