Բելգիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռուդի Գարսիան հեռացել է պաշտոնից
Սպորտ
Բելգիայի ֆուտբոլի թագավորական ասոցիացիան (RBFA) հայտարարել է, որ Ռուդի Գարսիան այլևս չի զբաղեցնում ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը։
Ֆրանսիացի մասնագետը Բելգիայի հավաքականը գլխավորել էր 2025 թվականի հունվարից՝ փոխարինելով Դոմենիկո Տեդեսկոյին։ Նրա գլխավորությամբ թիմը 2026 թվականի աշխարհի առաջնությունում հասել էր մինչև քառորդ եզրափակիչ, որտեղ 1:2 հաշվով պարտվել էր հետագայում չեմպիոն դարձած Իսպանիայի հավաքականին։
60-ամյա Գարսիան նախկինում աշխատել է մի շարք ֆրանսիական ակումբներում, ինչպես նաև իտալական «Ռոմայում»։ 2022-2023 թվականներին նա գլխավորել է Սաուդյան Արաբիայի «Ալ-Նասր» ակումբը։ Հիշեցնենք, որ աշխարհի առաջնության եզրափակչում Իսպանիայի հավաքականը լրացուցիչ ժամանակում 1:0 հաշվով հաղթել էր Արգենտինային՝ հաղթական գոլը խփելով 106-րդ րոպեին։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ