Մեսրոպ Մանուկյանը հրաժարվում է Երևանի ավագանու մանդատից
Քաղաքական
Մեսրոպ Մանուկյանը հրաժարվելու դիմում է ներկայացրել Երևանի ավագանու անդամի մանդատից։ Այդ մասին նա հայտնել է «Փաստինֆո»-ի հետ զրույցում։
Մանուկյանի խոսքով՝ որոշումը պայմանավորված է Ազգային ժողովի պատգամավորի մանդատ ստանձնելու մտադրությամբ։ Նա նշել է, որ անհամատեղելիության պահանջից ելնելով՝ դիմումն արդեն ներկայացրել է Երևանի քաղաքապետին։
«Այս պահին երկրում չեմ, բայց կարծում եմ՝ դիմումս արդեն պետք է որ մուտք արված լինի»,- ասել է Մանուկյանը՝ հավելելով, որ պատրաստվում է վերցնել ԱԺ պատգամավորական մանդատը։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել