Լրացուցիչ հարցաքննություն․ Գագիկ Ծառուկյանը տեղափոխվել է Քննչական կոմիտե
Իրավունք
«Մեզ չեն տեղեկացրել, թե կոնկրետ ինչ դրվագով են Գագիկ Ծառուկյանին հրավիրել Քննչական կոմիտե»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի պաշտպան Երեմ Սարգսյանը։
Նրա խոսքով՝ պաշտպանական կողմին միայն հայտնել են, որ նախատեսվում է լրացուցիչ հարցաքննություն։
«Այս պահին այլ մանրամասներ մեզ չեն ներկայացվել։ Թե ինչ քննչական գործողություններ կկատարվեն, կպարզվի տեղում»,- նշել է Սարգսյանը։
Գագիկ Ծառուկյանը ոստիկանական ուղեկցությամբ տեղափոխվել է ՀՀ Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն։ Շենքի բակում հավաքվել են տասնյակ քաղաքացիներ, որոնք իրենց աջակցությունն են հայտնում ԲՀԿ առաջնորդին։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ Քննչական կոմիտեից հայտնել էին՝ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Նա մեղադրվում է Քրեական օրենսգրքի 46-255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով նախատեսված՝ առանձնապես խոշոր չափերով խարդախություն կազմակերպելու (2 դրվագ), ինչպես նաև 46-296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով նախատեսված՝ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում կազմակերպելու (2 դրվագ) արարքների համար։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ