Անհամբեր սպասում եմ Ձեզ հետ համագործակցությանը. Արարատ Միրզոյանը շնորհավորել է Էդվարդ Միլիբենդին
Քաղաքական
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնը ստանձնելու առթիվ շնորհավորել է Միացյալ Թագավորության նորանշանակ ԱԳ նախարար Էդվարդ Միլիբենդին։
Միրզոյանը Մեծ Բրիտանիայի նորանշանակ ԱԳ նախարարին շնորհավորել է X-ի իր միկրոբլոգում արված գրառման միջոցով։«Շնորհավորում եմ Էդվարդ Միլիբենդին՝ Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու առթիվ։ Անհամբեր սպասում եմ Ձեզ հետ համագործակցելուն՝ հանուն Հայաստան-Մեծ Բրիտանիա ռազմավարական գործընկերության առաջմղման և մեր ընդհանուր առաջնահերթությունների շրջանակներում համագործակցության խորացման»,-նշված է Արարատ Միրզոյանի գրառման մեջ։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ