ՖԻՖԱ-ն չեղարկել է աշխարհի առաջնության եզրափակչում Լեանդրո Պարեդեսին ցույց տրված կարմիր քարտը
Սպորտ
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) չեղարկել է Արգենտինայի հավաքականի կիսապաշտպան Լեանդրո Պարեդեսին 2026 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչից հետո ցույց տրված կարմիր քարտը։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Սկզբում հանդիպման պաշտոնական արձանագրությունում նշված էր, որ Պարեդեսը հեռացվել է խաղադաշտից, սակայն հետագայում այդ գրառումը հեռացվել է։ ՖԻՖԱ-ի ներկայացուցիչները BBC-ին հաստատել են, որ ֆուտբոլիստի նկատմամբ որևէ կարգապահական պատիժ չի կիրառվել։
Եզրափակիչ հանդիպումից հետո Պարեդեսը բախման մեջ էր մտել Իսպանիայի հավաքականի խաղացողների հետ՝ բռնելով պաշտպան Էրիկ Գարսիայի կոկորդից և հրելով կիսապաշտպան Գավիին։ Վիճաբանությունը դադարեցրել էին Արգենտինայի հավաքականի մյուս ֆուտբոլիստները։ Հիշեցնենք, որ աշխարհի առաջնության եզրափակչում Իսպանիան լրացուցիչ ժամանակում 1։0 հաշվով հաղթել էր Արգենտինային, իսկ հաղթական գոլը 106-րդ րոպեին խփել էր Ֆերրան Տորեսը։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ