Ավստրիան ռուս դիվանագետների է արտաքսում. ՌԴ-ն՝ խոստանում պատասխանել Թուրքիան կշարունակի միջնորդական ջանքերը՝ հանուն խաղաղության. Էրդողան Ուկրաինայի զինված ուժերը հրթիռային հարված են հասցրել Օրյոլի ձեռնարկությանը Նախկին կնոջ և երեխայի ներկայությամբ ինքնահրկիզում կատարած տղամարդը հիվանդանոցում մահացել է Սախարովի մրցանակը շնորհվել է Միջազգային քրեական դատարանին Ստեփանավանում՝ 10 ձերբակալված, Սև ծովում խորտակված նավում՝ ուկրաինացիներ ու ադրբեջանցիներ Հայաստանն ավանդաբար աջակցում է տիեզերքի հետազոտմանն ու այն խաղաղ նպատակներով օգտագործմանը Թուրքիան քննարկում է Սև ծովում նավագնացության անվտանգության ապահովման հարցերը Հայաստանը դարձել է Եվրոպայի մշակութային ժառանգության առաջատար զբոսաշրջային ուղղությունը Քենիայի մայրաքաղաքում 12-հարկանի շենք է փլուզվել Չարենցավան-Ալափարս ճանապարհին բախվել են «Lada»-ն ու «Mercedes»-ը. կա տուժած Մոսկվայի բոլոր օդանավակայանները դադարեցրել են գործունեությունը, «Շերեմետևոն» հայտարարել է տագնապի ռեժիմ և խնդրել ուղևորներին ապաստան գտնել 

ԲՀԿ-ն դատարան կդիմի. Տոնոյանը հերքում է Ծառուկյանի վերաբերյալ մեղադրանքները

Իրավունք

«Սա բացարձակ զրպարտություն է, և նման հայտարարություններ անելն անլուրջ է»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը՝ արձագանքելով քանդակագործ Վիգեն Ավետիսի պնդումներին, թե իբր Ծառուկյանը քանդակագործներից մեկին նետել է առյուծի վանդակը։

Տոնոյանի խոսքով՝ այդ պնդումները որևէ կապ չունեն իրականության հետ, իսկ Գագիկ Ծառուկյանի փաստաբանական թիմը պատրաստվում է զրպարտության հիմքով դիմել դատարան։

Նա նաև պնդեց, որ վերջին օրերին իշխանություններին մոտ կանգնած որոշ լրատվամիջոցներ նպատակային կերպով փորձում են վնասել ԲՀԿ առաջնորդի հեղինակությանը՝ տարբեր հարցազրույցներից ու հաղորդումներից առանձնացնելով առանձին դրվագներ և դրանք ներկայացնելով որպես հիմնական թեմա։

«Վիգեն Ավետիսի հայտարարությունները վառ երևակայության արդյունք են և որևէ աղերս չունեն իրականության հետ։ Ընդամենը մի քանի տարի առաջ նա մասնակցում էր Հիսուս Քրիստոսի արձանի մրցույթին՝ ներկայացնելով սեփական նախագիծը»,- նշել է Տոնոյանը։

Անդրադառնալով «Առինջ մոլ»-ում իրականացված քննչական գործողություններին՝ ԲՀԿ մամուլի խոսնակը հայտնել է, որ կապարակնքվել են շուրջ 10-15 տաղավարներ, որոնք, ըստ ներկայացված պարզաբանման, գործել են բարձր լարման հոսանքալարերի տակ։ Միաժամանակ, նրա խոսքով, առևտրի կենտրոնի հիմնական գործունեությունը շարունակվում է, քանի որ հարյուրավոր այլ տաղավարներ շարունակում են աշխատել։

Տոնոյանը նշել է նաև, որ «Մուլտիգրուպ» կոնցեռնի կազմում գործող մի շարք ընկերություններ շարունակում են չգործել, իսկ աշխատակիցների մի մասը գտնվում է հարկադիր պարապուրդում։ Նրա տեղեկացմամբ՝ Երևանի Արարատ կոնյակի, գինու և օղու կոմբինատում արդեն մի քանի օր շարունակ իրականացվում է գույքագրում։

Նրա գնահատմամբ՝ եթե ընկերությունների գործունեությունը երկար ժամանակ չվերականգնվի, կարող են խնդիրներ առաջանալ նաև խաղողի մթերման գործընթացում, քանի որ գործարանը պայմանագրային պարտավորություններ ունի Արմավիրի և Արարատի մարզերի հազարավոր խաղողագործների նկատմամբ։

Խոսելով Հիսուս Քրիստոսի արձանի կառուցման ծրագրի մասին՝ Տոնոյանը նշել է, որ աշխատանքները շարունակվում են, իսկ կամավորների ներգրավվածությունը վերջին օրերին նույնիսկ ավելացել է։ Սակայն, նրա խոսքով, առաջիկայում կարող են առաջանալ տեխնիկական դժվարություններ, քանի որ անհրաժեշտ շինանյութ մատակարարող ընկերություններից մեկը ևս դադարեցրել է գործունեությունը։

Անդրադառնալով քաղաքական իրավիճակին՝ Իվետա Տոնոյանը հայտարարել է, որ Գագիկ Ծառուկյանի կալանավորումն ու նրան առնչվող ընկերությունների գործունեության սահմանափակումները սկզբնական շրջանում ծանր ազդեցություն են ունեցել թիմի վրա, սակայն, ըստ նրա, կուսակցությունը շարունակում է գործել համախմբված և պահպանել իր կազմակերպչական աշխատանքը։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ավստրիան ռուս դիվանագետների է արտաքսում. ՌԴ-ն՝ խոստանում պատասխանելԹուրքիան կշարունակի միջնորդական ջանքերը՝ հանուն խաղաղության. ԷրդողանՈւկրաինայի զինված ուժերը հրթիռային հարված են հասցրել Օրյոլի ձեռնարկությանըՆախկին կնոջ և երեխայի ներկայությամբ ինքնահրկիզում կատարած տղամարդը հիվանդանոցում մահացել էՍախարովի մրցանակը շնորհվել է Միջազգային քրեական դատարանինՍտեփանավանում՝ 10 ձերբակալված, Սև ծովում խորտակված նավում՝ ուկրաինացիներ ու ադրբեջանցիներՀայաստանն ավանդաբար աջակցում է տիեզերքի հետազոտմանն ու այն խաղաղ նպատակներով օգտագործմանըԹուրքիան քննարկում է Սև ծովում նավագնացության անվտանգության ապահովման հարցերըՀայաստանը դարձել է Եվրոպայի մշակութային ժառանգության առաջատար զբոսաշրջային ուղղությունըՔենիայի մայրաքաղաքում 12-հարկանի շենք է փլուզվելՉարենցավան-Ալափարս ճանապարհին բախվել են «Lada»-ն ու «Mercedes»-ը. կա տուժածՄոսկվայի բոլոր օդանավակայանները դադարեցրել են գործունեությունը, «Շերեմետևոն» հայտարարել է տագնապի ռեժիմ և խնդրել ուղևորներին ապաստան գտնելToyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր էՆրա նման քաղաքապետ երբեք չենք ունեցել. աբովյանցիներն` Էդուարդ Բաբայանի մասինՏաջիկստանում ՀԱՊԿ հատուկ նշանակության ուժերի «Կոբալտ-2026» զորավարժություններն են անցկացվելԿարեն Բրուտյանն այցելել է զորամասեր և ծանոթացել ծառայության կազմակերպմանըԵվրախորհրդարանը կոչ է արել ԵՄ խորհրդին հութիներին ներառել ահաբեկչական կազմակերպությունների եվրոպական ցուցակում«Կիմ Չեն ընյան» ընտրություններ. շատերը վախենում են Նիկոլի տեռորից. ՀամբարյանԿԸՀ-ն հիշեցրել է ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչության ավարտի ժամկետը և սահմանված արգելքներըՍյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել ենԹՐԻՓՓ համաձայնագիրը հասավ ԱԺ․ Գաղտնի հաշիվների մեղադրանքներ՝ Քուշների հասցեին«Ականատես»-ը Ստեփանավանում ընտրությունների նախաշեմին խախտումներ է արձանագրելՀորդանանում զինված հարձակում է տեղի ունեցելԵվրոպայում պանրի հետ կապված լուրջ խնդիրներ են սկսվել. PoliticoԴատարանը երկարաձգեց Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետըՌուսական դիզելային վառելիքով առաջին լցանավն ուղևորվել է ԱՄՆԱվստրիան հայտարարել է 4 ռուսաստանցի դիվանագետի արտաքսման մասինՌԴ երկաթուղիները դիտարկում են Վրաստանի տարածքով Թուրքիայից և Ադրբեջանից միրգ ու բանջարեղեն ներկրելու հնարավորությունըԱրման Աբովյանը ստանձնել է ԲՀԿ հանրային կապերի պատասխանատուի պաշտոնըCOP17-ի «Կանաչ գոտում» ներկայացվել են երիտասարդության ոլորտի ծրագրերըԵրբեք չեմ դադարել փորձել. ինչպիսի՞ն է ցանկանում մնալ պատմության մեջ Լիոնել ՄեսսինՀաստատվել են ջրամբարի, ճանապարհների և թունելների կառուցման ու վերանորոգման ծրագրերըԱյս ամառ Եվրոպայում շոգի հետևանքով ավելի քան 50 հազար մարդ է մահացելԿիևին՝ ՆԱՏՕ-ից հրաժարվելու առաջարկ, Չինաստանի նոր քայլերը Թայվանի շուրջ, Մակրոնը վիրավորել է ԹրամփինՄելանյա Թրամփի միջնորդությամբ Օլեշկիում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև տեղային հրադադար է հաստատվելՔարի վրա՝ ինքնություն, թելերի մեջ՝ պատմություն․ «Թովմասյան» հիմնադրամը մասնակցում է COP17-ինՄինչև 15 տարեկաններին կարգելվի սոցցանցերից օգտվելՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 23-ին87 տարեկանում մահացել է հայտնի նկարիչ, գրաֆիկ և ծաղրանկարիչ Վլադիմիր ԱբրոյանըԴիլիջանի գործող թունելին զուգահեռ նոր՝ 2365 մետրանոց թունել կկառուցվիՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ալիևը՝ սահմանադրության, Եվրոպան՝ օրենքների. ԿարապետյանՌուսաստանից 40 հազար տոննա դիզվառելիք է ուղևորվում ԱՄՆ՝ 2022-ից ի վեր առաջին անգամԻսրայելը պատրաստվում է Արևմտյան ափում խոշոր ռազմական գործողության՝ 1967-ից ի վեր առաջին անգամ39-ամյա տղամարդը ձերբակալվել է անցորդների ուղղությամբ կրակելու կասկածանքով․ վիրավորների մեջ է նաև 12-ամյա երեխաԳերմանիան «ինտենսիվ լրտեսության» թիրախում է․ Մերցը՝ ռուսական հետախուզության մասինԱվտոբուսի վթարի հետևանքով տուժածներից մեկի վիճակը ծանր է, երկուսինը՝ միջին ծանրությանՍերբիայում ուսանողական շարժումը մարտահրավեր է նետել Վուչիչի՝ 12-ամյա իշխանությանըԱԷԿ-ի ԺՊ է նշանակվել․ Ալիեվն ամրապնդում է Բաքվի դիրքերը ԵվրոպայումՌուսաստանն ու Ուկրաինան փոխանակել են 540 ռազմագերի․ յուրաքանչյուր կողմ վերադարձրել է 270 զինծառայողիԱՄՆ-ն քննարկում է Հայաստանի հետ տնտեսական համագործակցության խորացման հնարավորությունները
Ամենադիտված