Լուկաշենկոն հայտարարել է, որ իրավապահներից ոմանք հովանավորում են վառելիքի գողերին
Քաղաքական
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ երկրի որոշ իրավապահներ ոչ թե պայքարում են վառելիքի գողության դեմ, այլ հովանավորում են նման հանցագործություններով զբաղվողներին։ Այս մասին հայտնում է ԲԵԼՏԱ գործակալությունը։
Լուկաշենկոյի խոսքով՝ հատկապես մտահոգիչ է, որ իրավապահ համակարգի որոշ ներկայացուցիչներ, նրա ձևակերպմամբ, «մտնում են բաժնի մեջ» գողերի հետ և նրանց «տանիք են կանգնում», ինչպես դա եղել է 1990-ականներին։ Նա ընդգծել է, որ նման երևույթներն անընդունելի են և պահանջում են կոշտ արձագանք։
Նախագահի տվյալներով՝ Բելառուսի ՆԳՆ-ն բացահայտել է 46 հանցագործություն, այդ թվում՝ վառելիքաքսուքային նյութերի, պահեստամասերի և այլ գույքի հափշտակության, ինչպես նաև կաշառակերության դեպքեր։ Ավելի վաղ Լուկաշենկոն հայտարարել էր, որ Բելառուսի արտաքին քաղաքականության հիմքում Արաբական պետությունների լիգայի երկրների հետ հարաբերություններում խաղաղ մոտեցումն է։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ