Քաղաքագետը վարկած է ներկայացրել ՀԴԲ ղեկավարի՝ Ռուսաստան հնարավոր այցի պատճառների մասին
Քաղաքական
Ամերիկագետ, քաղաքագետ Մալեկ Դուդակովը ենթադրել է, որ ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) տնօրեն Քեշ Պատելի՝ Ռուսաստան հնարավոր այցը կարող է կապված լինել այսպես կոչված «Ռաշագեյթի» գործի հետ։ Այս մասին նա հայտարարել է News.ru-ին տված հարցազրույցում։
Դուդակովի խոսքով՝ Պատելը երկար տարիներ քննադատել է «Ռաշագեյթը»՝ այն անվանելով դեմոկրատների կողմից ստեղծված պատմություն՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի միջև ենթադրյալ կապերի վերաբերյալ։ Քաղաքագետը ենթադրել է, որ ՀԴԲ ղեկավարն այս համատեքստում կարող է հետաքրքրված լինել լրացուցիչ փաստերի և ապացույցների ձեռքբերմամբ, որոնք, ըստ նրա, կարող են օգտագործվել ԱՄՆ ներքաղաքական գործընթացներում։
Նա նաև ընդգծել է, որ նման այցերը չափազանց հազվադեպ են ՀԴԲ ղեկավարների համար, քանի որ գերատեսչությունն ավանդաբար զբաղվում է ներքին անվտանգության հարցերով։ Ավելի վաղ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Սվետլանա Ժուրովան չէր բացառել, որ Պատելի հնարավոր այցը կարող է առնչվել կիբեռանվտանգության և ընդհանուր անվտանգության ոլորտում համագործակցության թեմաներին։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ