Մանդատից առաջ՝ կալանքի միջնորդություն. ԿԸՀ-ում քննարկվելու է Նարեկ Կարապետյանի հարցը
Իրավունք
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը այսօր՝ ժամը 17։00-ին, արտահերթ նիստ կանցկացնի, որի օրակարգում ընդգրկված է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Նարեկ Կարապետյանի վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազության ներկայացրած միջնորդության քննարկումը։
Խոսքը վերաբերում է Նարեկ Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատությունից զրկելու թույլտվություն ստանալու հարցին։
Հատկանշական է, որ Նարեկ Կարապետյանը հենց այսօր պետք է ստանա Ազգային ժողովի պատգամավորի մանդատը։
«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, փաստաբան Արամ Վարդևանյանը լրագրողների հետ զրույցում տեղի ունեցող գործընթացը որակել է որպես քաղաքական հետապնդում։
«Սա, մեղմ ասած, իրավունքի նկատմամբ ծաղր է»,- հայտարարել է Վարդևանյանը՝ մեկնաբանելով ստեղծված իրավիճակը


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ