Քննչական կոմիտեն համալրվել է 35 նոր քննիչով
Իրավունք
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանի հրամանով համակարգում նշանակվել են 35 նոր քննիչներ։
Նորանշանակ քննիչների հետ հանդիպման ընթացքում Արթուր Պողոսյանը նրանց է հանձնել վկայականները՝ կարևորելով արդարամտության, կարգապահության և բարեվարքության սկզբունքների պահպանումը ծառայության ընթացքում։
ՔԿ նախագահը նշել է, որ վերջին շրջանում կադրային համալրման և բարեփոխումների արդյունքում համակարգը համալրվում է երիտասարդ ու պատրաստված մասնագետներով, ինչը նպաստում է քրեական վարույթների նախաքննության արդյունավետության բարձրացմանը։
Նոր քննիչները նշանակվել են Քննչական կոմիտեի տարբեր ստորաբաժանումներում՝ Երևանում, ինչպես նաև Արարատի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի և Տավուշի մարզային քննչական վարչություններում։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ