ՀՖՖ-ն հրապարակել է ՀՊԼ անցած մրցաշրջանի լավագույնների անունները
Սպորտ
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի «Լավագույն մարզիչ» և «Լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգերի քվեարկության արդյունքները: Ինչպես հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը, երկու անվանակարգերում էլ բացարձակ առավելության են հասել չեմպիոնի՝ «Արարատ-Արմենիայի» ներկայացուցիչները։
58 միավորով 2025-26 մրցաշրջանի լավագույն մարզիչ է ճանաչվել «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Մանուել Տուլիպան։ Պորտուգալացի մասնագետի գլխավորությամբ երևանյան ակումբն անցած մրցաշրջանում հռչակվել է Հայաստանի Պրեմիեր լիգայի չեմպիոն։
Քվեարկության արդյունքներով 2-րդ հորիզոնականը 36 միավորով զբաղեցրել է Հայաստանի գավաթակիր ու սուպերգավաթակիր «Նոայի» գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչը։ Լավագույնների եռյակը եզրափակել է «Փյունիկը» գլխավորող Արտակ Օսեյանը՝ ստանալով 19 ձայն։
«Լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգում 40 միավորով հաղթող է ճանաչվել «Արարատ-Արմենիայի» կիսապաշտպան Արթուր Սերոբյանը։ 23-ամյա ֆուտբոլիստը չեմպիոնական մրցաշրջանում երևանյան ակումբի կազմում դարձել է 7 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ։
Լավագույնների պայքարում 2-րդ տեղը 32 միավորով զբաղեցրել է «Նոայի» հարձակվող Հելդեր Ֆերեյրան, որն իր ակտիվում գրանցել է 10 գոլ։ Եռյակը 12 միավորով եզրափակել է առաջնության լավագույն ռմբարկու Բռունո Միշելը։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ