ԿԿՀ-ն 200 հազար դրամով տուգանել է Սամվել Կարապետյանին
Իրավունք
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (ԿԿՀ) 200 հազար դրամի չափով վարչական տույժ է կիրառել «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանի նկատմամբ։ Այս մասին հայտնում են ԿԿՀ-ից։
«Հանձնաժողովի կողմից 2026 թվականի հուլիսի 13-ի թիվ ՎԻՎ/104/2026 որոշմամբ «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքով նախատեսված Կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմնի անդամի, իսկ այլ ղեկավար մարմնի դեպքում այդ մարմնի անդամի 2026 թվականի պաշտոնեական պարտականություններն ստանձնելու օրվա դրությամբ առկա գույքի և եկամուտների հայտարարագիրը «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված ժամկետը լրանալուց հետո՝ 30 օրվա ընթացքում, Հանձնաժողովի գրավոր ծանուցման հիման վրա չներկայացնելու համար Սամվել Սարգսի Կարապետյանի նկատմամբ կիրառել վարչական տույժ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի՝ 200 000 ՀՀ դրամի չափով»,- նշված է ԿԿՀ-ի կայացրած որոշման մեջ:
ԿԿՀ որոշումն ուժի մեջ է մտնում Սամվել Սարգսի Կարապետյանին այն սահմանված կարգով հանձնելու (հանձնված համարվելու) հաջորդող օրվանից։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ