Հայաստանի կանանց Մ-18 բասկետբոլի հավաքականը հաղթանակով մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում
Սպորտ
Հայաստանի կանանց Մ-18 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել Կոսովոյում անցկացվող Եվրոպայի առաջնության C դիվիզիոնում։
Առաջին խաղում հայ բասկետբոլիստուհիները 83։36 հաշվով ջախջախել են Ջիբրալթարի ընտրանուն։
Հանդիպման ամենաարդյունավետ խաղացողը եղել է Նիժնի Նովգորոդի ներկայացուցիչ Լիլիթ Գևորգյանը, որը վաստակել է 18 միավոր, կատարել 7 անդրադարձ, 3 փոխանցում և 2 խլում։
Հայաստանի հավաքականը հաջորդ հանդիպումը կանցկացնի հուլիսի 22-ին՝ Վրաստանի ընտրանու դեմ։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ