Կիևում պայթյուններ են որոտացել, գործել է հակաօդային պաշտպանությունը
Քաղաքական
Կիևում պայթյունների ձայներ են լսվել այն բանից հետո, երբ Ուկրաինայի ռազմաօդային ուժերը նախազգուշացրել էին մայրաքաղաքի ուղղությամբ բալիստիկ հրթիռների հնարավոր թռիչքի մասին։ Այս մասին հայտնում է «РБК-Украина»-ն։
Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հաստատել է, որ քաղաքում աշխատում են հակաօդային պաշտպանության ուժերը։ Պայթյունների պատճառների և հնարավոր վնասների վերաբերյալ պաշտոնական տեղեկատվություն դեռևս չի հրապարակվել։
Ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ հուլիսի 23-ի լույս 24-ի գիշերը ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են ուկրաինական անօդաչու թռչող սարքեր Ռուսաստանի մի շարք շրջաններում, ինչպես նաև Ազովի և Սև ծովերի երկնքում։


















































Ամենադիտված
Կրակոցներ՝ Երևանում. կա զոհ. դեպքի վայրում հայտնաբերվել է «Mercedes G» մակնիշի ավտոմեքենա