ՖԻՖԱ-ն հրապարակել է Բելինգհեմի և մրցավարի խոսակցության բացառիկ կադրերը
Սպորտ
ՖԻՖԱ-ն հրապարակել է բացառիկ կադրեր մրցավարի տեսախցիկից, որտեղ լսվում է, թե ինչպես է Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը դիմում ԱԱ-2026-ի կիսաեզրափակիչի՝ Արգենտինայի դեմ խաղի գլխավոր մրցավար Իսմայիլ Էլֆաթին։
Այդ հանդիպումն ավարտվել էր արգենտինացիների հաղթանակով՝ 2:1 հաշվով։
«Որոշ դրվագներ ուղղակի սարսափելի էին, բայց ամենայն բարիք եմ մաղթում ձեզ»,- ասել է Բելինգհեմը մրցավարին։
Նշենք, որ Աշխարհի 2026 թվականի առաջնությունում անգլիացի կիսապաշտպանն անցկացրել է 8 հանդիպում՝ դառնալով 7 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։
Անգլիայի հավաքականը մրցաշարում նվաճեց բրոնզե մեդալներ։ Երրորդ տեղի համար գոլառատ խաղում Թոմաս Տուխելի սաները 6:4 հաշվով տպավորիչ հաղթանակ տարան Ֆրանսիայի նկատմամբ։ Այս մասին տեղեկանում ենք Armsport-ից:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն