Ռուբեն Մելիքյանը շնորհավորել է Արմեն Աշոտյանի ծննդյան օրը՝ անդրադառնալով նրա կալանքի պայմաններին
Քաղաքական
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Արմեն Աշոտյանի ծննդյան օրվան՝ նշելով, որ նա հերթական անգամ այն անցկացնում է կալանքի պայմաններում։
Մելիքյանը գրել է, որ փորձությունների ժամանակ է բացահայտվում մարդու իրական կերպարը՝ բնութագրելով Աշոտյանին որպես արժանապատիվ, հայրենասեր, նրբանկատ և բարձր ինտելեկտով անձի, որն, ըստ նրա, դժվարությունների միջով անցնում է հաստատակամությամբ։
Գրառման վերջում Ռուբեն Մելիքյանը կոչ է արել ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին և ուժ ու համբերություն է մաղթել նրանց ընտանիքներին։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն