Սևանի ողբերգական միջադեպի գործով դատավճռի վերդիկտը հրապարակվել է
Իրավունք
Դատարանը հրապարակել է քրեական գործով վճռի եզրափակիչ մասը, որով անցնում էին Լյովա Բանդուրյանը և Միսաք Փաշիկյանը․ հայտնում է Հրապարակը։
Ըստ հրապարակված տվյալների՝ Միսաք Փաշիկյանը մեղավոր է ճանաչվել իրեն առաջադրված բոլոր մեղադրանքներով, իսկ Լյովա Բանդուրյանը՝ միայն մի մասով։ Վերջինիս մի շարք մեղադրանքներով դատարանը արդարացրել է։
Ըստ մեղադրանքի՝ Բանդուրյանը, Փաշիկյանը և ևս մի քանի անձինք խմբով կատարել են խուլիգանություն, ինչպես նաև բռնություն են գործադրել Էդուարդ Աֆյանի նկատմամբ՝ պատճառելով ծանր վնասվածք։ Դատարանը Լյովա Բանդուրյանին մեղավոր է ճանաչել միայն խմբի կազմում խուլիգանություն կատարելու համար։
Գործը վերաբերում է 2024 թվականի հուլիսի 17-ին Սևանի հանգստյան գոտիներից մեկում տեղի ունեցած միջադեպին, որի հետևանքով սպանվել էր Սևանի ավագանու անդամ Արսեն Աֆիյանը։
Դատարանը մեղադրյալների նկատմամբ պատժաչափերը կհրապարակի օգոստոսին։ Միսաք Փաշիկյանը շարունակում է մնալ կալանքի տակ, իսկ Լյովա Բանդուրյանը գտնվում է ազատության մեջ՝ դատարանի սահմանած պայմաններով։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն