Վենեսուելան հայտարարել է Միջազգային քրեական դատարանից վերջնական դուրս գալու մասին
Քաղաքական
Վենեսուելան հայտարարել է Միջազգային քրեական դատարանից (ՄՔԴ) դուրս գալու որոշման մասին։ Այս մասին հայտնել է երկրի արտաքին գործերի նախարար Ֆելիքս Պլասենսիան։
Նրա խոսքով՝ Վենեսուելան կարծում է, որ դատարանի գործունեությունը բնութագրվում է աշխարհագրական կողմնակալությամբ, քանի որ, ըստ երկրի իշխանությունների, ՄՔԴ-ի աշխատանքը անհամաչափ կենտրոնացած է Աֆրիկայի և Լատինական Ամերիկայի երկրների վրա՝ ի վնաս Գլոբալ հարավի պետությունների։
Պլասենսիան նշել է, որ Վենեսուելան մերժում է միջազգային արդարադատության համակարգի նման գործելակերպը՝ այն գնահատելով որպես իրավական պատերազմի դրսևորում, որը, ըստ նրա, նպաստում է անհավասարության խորացմանը և անտեսում ժողովուրդների ինքնիշխանության ու ինքնորոշման իրավունքը։


















































Ամենադիտված
Մահացել է երգիչ Հովհաննես Գրիգորյանը