TWZ․ Ուկրաինան առաջին անգամ կիրառել է Ruta Block 1 թևավոր հրթիռները Ռուսաստանի դեմ
Քաղաքական
Ամերիկյան The War Zone (TWZ) պարբերականի տեղեկություններով՝ Ուկրաինայի զինված ուժերը սկսել են Ռուսաստանի դեմ կիրառել Ruta Block 1 նոր թևավոր հրթիռները։ Հրատարակությունը նշում է, որ դրա մասին վկայում են ռուսական Telegram-ալիքներում հրապարակված՝ ռուսական հակաօդային պաշտպանության կողմից խոցված հրթիռի բեկորների լուսանկարները։
TWZ-ի գնահատմամբ՝ թեև հարվածի վայրն ու թիրախը չեն հստակեցվում, հրապարակված պատկերները կարող են լինել այս զինատեսակի մարտական կիրառման առաջին հանրային ապացույցը։ Պարբերականի տվյալներով՝ Նիդեռլանդներում արտադրված Ruta Block 1 հրթիռի թռիչքի հեռահարությունը գերազանցում է 300 կիլոմետրը, մարտական մասի քաշը հասնում է 150 կիլոգրամի, իսկ այն օգտագործում է իներթյալ, արբանյակային և տեսողական նավիգացիայի համակարգեր։
Հրատարակությունը նաև հայտնում է, որ Destinus ընկերությունը մշակում է Ruta Block 2-ի ավելի հեռահար տարբերակներ՝ մինչև 800 և 2000 կիլոմետր գործողության շառավղով։ Նշված տեղեկությունները հիմնված են TWZ-ի հրապարակման վրա և պաշտոնապես չեն հաստատվել ուկրաինական կամ այլ պաշտոնական աղբյուրների կողմից։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն