Թրամփի «չորրորդ ժամկետի» մասին հայտարարությունն անվանել են քաղաքական տրոլինգ
ԱՄՆ
Քաղաքագետ-ամերիկագետ Մալեկ Դուդակովի գնահատմամբ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ «չորրորդ նախագահական ժամկետի» համար առաջադրվելու մասին հայտարարությունը քաղաքական տրոլինգ է՝ ուղղված Դեմոկրատական կուսակցության հասցեին։ Այդ մասին նա ասել է «Газета.Ru»-ի հետ զրույցում։
Դուդակովի խոսքով՝ Թրամփը փորձում է նման հայտարարություններով շեղել հասարակության ուշադրությունը ներքաղաքական իրական խնդիրներից և ստիպել իր քաղաքական հակառակորդներին կենտրոնանալ աղմկահարույց, սակայն ոչ էական թեմաների վրա։
Հուլիսի 25-ին Թրամփը հայտարարել էր, որ 2028 թվականին պատրաստվում է առաջադրվել «չորրորդ ժամկետի» համար՝ կրկին պնդելով, որ 2020 թվականի նախագահական ընտրություններում հաղթել էր ինքն, այլ ոչ թե Ջո Բայդենը։ Ավելի վաղ նա նաև հրապարակայնորեն աջակցություն էր հայտնել փոխնախագահ Ջեյ Դի Վենսին՝ որպես իր հնարավոր քաղաքական իրավահաջորդի։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն