Reuters․ Թրամփին մեղադրել են նախընտրական խոստումները չկատարելու մեջ
ԱՄՆ
Reuters գործակալության գնահատմամբ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին դեռ չի հաջողվել իրականացնել իր հիմնական նախընտրական խոստումներից մի քանիսը, այդ թվում՝ ավելացնել արդյունաբերական աշխատատեղերի թիվը և բարելավել միջին խավի կենսամակարդակը։
Հրապարակման համաձայն՝ ԱՄՆ-ում շարունակում է կրճատվել աշխատուժի թիվը, իսկ արդյունաբերական ոլորտում զբաղվածությունը նվազել է՝ համեմատած նախկին նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարման ավարտի շրջանի հետ։ Միաժամանակ արհեստական բանականության ոլորտում ներդրումները նպաստել են շինարարության ոլորտում նոր աշխատատեղերի ստեղծմանը։
Reuters-ը նաև նշում է, որ ԱՄՆ-ում գնաճը շարունակում է մնալ Դաշնային պահուստային համակարգի նպատակային 2 տոկոսի մակարդակից բարձր։ Գործակալության տվյալներով՝ մաքսատուրքերը և Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը նույնպես ազդել են գների աճի վրա, իսկ 2026 թվականի երկրորդ եռամսյակում նվազել է ամերիկյան ընկերությունների ղեկավարների վստահությունը երկրի տնտեսության նկատմամբ։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն