WSJ․ Թրամփը հետաձգել է Իրանի դեմ հարվածները՝ Patriot համակարգերի պաշարների մտահոգության պատճառով
ԱՄՆ
The Wall Street Journal-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ժամանակավորապես հետաձգել է Իրանի դեմ նախատեսված ռազմական հարվածները՝ մտահոգությունների ֆոնին, որ հակամարտության սրացումը կարող է արագ սպառել ամերիկյան Patriot զենիթահրթիռային համակարգերի և հակաօդային պաշտպանության այլ միջոցների պաշարները։
Պարբերականի տվյալներով՝ ամերիկացի զինվորականները պատրաստ էին մինչև երկու շաբաթ տևող ինտենսիվ գործողությունների, սակայն որոշվել է հետաձգել դրանք՝ դիվանագիտական բանակցություններին հնարավորություն տալու և լայնածավալ գործողությունների ազդեցությունը պաշտպանական պաշարների վրա գնահատելու նպատակով։ Միևնույն ժամանակ, աղբյուրների խոսքով, իրավիճակը շարունակում է մնալ անկայուն, և Թրամփը ցանկացած պահի կարող է նման հրաման տալ։
WSJ-ի տեղեկություններով՝ ԱՄՆ Զինված ուժերի շտաբերի պետերի միացյալ կոմիտեի նախագահ, գեներալ Դեն Քեյնը Սպիտակ տանը զգուշացրել է Patriot հրթիռների պաշարների կրճատման մասին։ Ի պատասխան՝ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն «աշխարհում բոլորից շատ զինամթերք ունի»։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն