Երևանի ավագանու կազմում փոփոխություններ են․ ԿԸՀ-ն մանդատներ է տրամադրել նոր անդամներին
Քաղաքական
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) Երևանի ավագանու անդամների մանդատների փոփոխության վերաբերյալ արձանագրություն է կազմել։
ԿԸՀ-ի հաղորդմամբ՝ 2026 թվականի հուլիսի 27-ի նիստում, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի արձանագրությունները՝ Երևանի ավագանու անդամներ Մեսրոպ Մանուկյանի, Լևոն Լևոնյանի, Միքայել Խաչատրյանի և Նատալյա Սինորյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու վերաբերյալ, մանդատները տրամադրվել են ընտրական ցուցակների հերթական հաջորդ թեկնածուներին։
«Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից ավագանու անդամի մանդատը ստացել է Կարապետ Արտուշի Վարդանյանը։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակից մանդատներ են ստացել Գոհար Հարությունի Սաֆարյանը, Սերգեյ Վլադիմիրի Ապրեսյանը և Արթուր Ռազմիկի Մայիլյանը։
ԿԸՀ-ն նշել է, որ որոշումը կայացվել է «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 141-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն