Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի ցուցակով պատգամավորի թեկնածու Արա Նախշքարյանը
Իրավունք
Արա Նախշքարյանի փաստաբան Աբրասիմ Աթոյանը լրատվամիջոցներին հայտնել է, որ այսօր առավոտյան՝ ժամը 09:00-ի սահմաններում, իր բնակարանից ձերբակալվել է ՀՅԴ անդամ, հասարակական գործիչ Արա Նախշքարյանը։
Փաստաբանի խոսքով՝ Նախշքարյանը ներկայում գտնվում է Հակակոռուպցիոն կոմիտեում։
«Այսօր առավոտյան՝ մոտ 09:00-ին, նրան տարել են բնակարանից։ Ձերբակալությունը կատարվել է Հակակոռուպցիոն կոմիտեի հրապարակած ձայնագրության հիման վրա»,- նշել է Աթոյանը։
Նշենք, որ Արա Նախշքարյանը Համազգային հայ կրթական և մշակութային միության Գյումրու գրասենյակի տնօրենն է, ինչպես նաև եղել է «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն