New York Times․ ԱՄՆ օդանավակայաններում սկսել են ձերբակալել ժամկետանց վիզա ունեցող օտարերկրացիներին
ԱՄՆ
The New York Times-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի Ներգաղթի և մաքսային վերահսկողության ծառայությունը (ICE) սկսել է երկրի օդանավակայաններում ձերբակալել ժամկետանց վիզա ունեցող օտարերկրացիներին։
Հրապարակման համաձայն՝ գործողություններն իրականացվում են նաև ներքին չվերթների ժամանակ, իսկ ICE-ի աշխատակիցները հաճախ գործում են քաղաքացիական հագուստով։ Թերթի տվյալներով՝ վերջին շաբաթվա ընթացքում նման գործողություններ են անցկացվել առնվազն 15 օդանավակայանում։ Նշվում է, որ ձերբակալվածների թվում կան նաև օտարերկրացիներ, որոնք ունեն գործող աշխատանքի թույլտվություն։
The New York Times-ը գրում է, որ նախկինում ժամկետանց վիզա ունեցող բազմաթիվ օտարերկրացիներ շարունակում էին բնակվել ԱՄՆ-ում՝ սպասելով վիզայի երկարաձգմանը կամ «Գրին քարտի» ստացմանը։ Ըստ պարբերականի՝ նրանց արտաքսումը հիմնականում կիրառվում էր միայն հանցագործություն կատարելու դեպքերում։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն