Հորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, կան զոհեր Ավստրիան ռուս դիվանագետների է արտաքսում. ՌԴ-ն՝ խոստանում պատասխանել Թուրքիան կշարունակի միջնորդական ջանքերը՝ հանուն խաղաղության. Էրդողան Ուկրաինայի զինված ուժերը հրթիռային հարված են հասցրել Օրյոլի ձեռնարկությանը Նախկին կնոջ և երեխայի ներկայությամբ ինքնահրկիզում կատարած տղամարդը հիվանդանոցում մահացել է Սախարովի մրցանակը շնորհվել է Միջազգային քրեական դատարանին Ստեփանավանում՝ 10 ձերբակալված, Սև ծովում խորտակված նավում՝ ուկրաինացիներ ու ադրբեջանցիներ Հայաստանն ավանդաբար աջակցում է տիեզերքի հետազոտմանն ու այն խաղաղ նպատակներով օգտագործմանը Թուրքիան քննարկում է Սև ծովում նավագնացության անվտանգության ապահովման հարցերը Հայաստանը դարձել է Եվրոպայի մշակութային ժառանգության առաջատար զբոսաշրջային ուղղությունը Քենիայի մայրաքաղաքում 12-հարկանի շենք է փլուզվել Չարենցավան-Ալափարս ճանապարհին բախվել են «Lada»-ն ու «Mercedes»-ը. կա տուժած 

Արտուշ Գաբրիելյանի տնային կալանքի ժամկետը երկարացվել է

Իրավունք

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի (լիազորութունները կասեցված) դատավոր Արտուշ Գաբրիելյանը շարունակում է մնալ տնային կալանքի տակ։ Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Խաչիկ Ղազարյանի նախագահությամբ, բավարարել է հանրային մեղադրողի միջնորդությունները՝ երկարացնելով Արտուշ Գաբրիելյանի և Գալուստ Խուրշուդյանի տնային կալանքի ժամկետները՝ ևս երեք ամսով։ Դատարանը գտել է, որ դատալսումների սույն փուլում մեղադրյալ Արտուշ Գաբրիելյանի կողմից` ապացուցման գործընթացին ապօրինի միջամտելու եղանակով քրեական վարույթին խոչընդոտելու և Օրենսգրքով իր վրա դրված պարտականությունները չկատարելու հավանականությունը չի նվազել առնվազն այն աստիճանի, որպեսզի նրա նկատմամբ թույլատրելի ճանաչվի նվազ խիստ այլընտրանքային խափանման միջոցների կիրառումը: Այս մասին փոխանցում է Փաստինֆոն։

«Դատարանի այդ դիրքորոշումը պայմանավորված է գործի նյութերից բխող որոշակի հանգամանքներով, մասնավորապես, Դատարանի կողմից գնահատման է ենթարկում՝ մեղսագրվող ենթադրյալ հանցանքում մեղադրյալ Արտուշ Գաբրիելյանի դերակատարությունը, մասնավորապես այն, որ ըստ առաջադրված մեղադրանքի՝ հենց վերջինս է հանդիսացել առերևույթ կաշառք ստանալու նախաձեռնողը, ենթադրյալ հանցանքի ծանրության աստիճանը, ակնկալվող հնարավոր պատժի խստությունը, մեղադրյալ Արտուշ Գաբրիելյանին մեղսագրվող արարքի բարձր լատենտայնությունը, որը ոտնձգում է այնպիսի կարևոր արժեքների դեմ, ինչպիսիք են դատական իշխանության հեղինակությունը և դատական իշխանության նկատմամբ հանրային վստահությունը, մեղադրյալի և գործով մյուս մեղադրյալների փոխհարաբերությունների բնույթը, ինչպես նաև այն, որ Արտուշ Գաբրիելյանն ավելի քան երկու տասնամյակ զբաղեցրել է դատավորի պաշտոնը, որպիսի հանգամանքը ողջամտորեն ենթադրում է որոշակի հեղինակություն, կապեր ու լծակներ ինչպես պետական համակարգի տարբեր օղակներում պաշտոններ զբաղեցնող անձանց, այնպես էլ հասարակության տարբեր շերտերի ու շրջանակների նկատմամբ, ինչը ենթադրաբար կարող է օգտագործվել քրեական գործի բնականոն ընթացքի առնչությամբ որոշակի խոչընդոտներ հարուցելու հարցում, դատալսումների ընթացքում մեղադրյալների չհարցաքննված լինելու, ինչպես նաև ապացույցների հետազոտումն ավարտած չլինելու հանգամանքները։

Դատարանը, անդրադարձ կատարելով Արտուշ Գաբրիելյանի արարքին, հարկ է համարում նշել, որ թեև մեղադրյալին վերագրվող արարքի բնույթը և ծանրության աստիճանը չեն կարող գնահատվել որպես ազատությունից զրկելու հիմնավորվածությունը հաստատելու ինքնուրույն տարրեր, այնուամենայնիվ, դրանք էական նշանակություն ունեն խափանման միջոցի տեսակն ընտրելիս: Մեղսագրվող արարքի ծանրությունը, ինչպես նաև ակնկալվող պատժի խստությունը հանդիսանում են գործի քննությանը խոչընդոտելու հավանականությունը գնահատելու կարևոր տարրեր և դրանք համադրելով գործից բխող մյուս փաստական հանգամանքների հետ կարող ենք հիմնավորված եզրակացության գալ անձի ազատության իրավունքը սահմանափակելու անհրաժեշտության կամ այդ անհրաժեշտության բացակայության մասին»,- նշել է դատարանն՝ ըստ էության կրկնելով նախորդ որոշումներում առկա գնահատականները:

Որոշումը կայացվել է մեկ ամիս առաջ, այս պահին «Դատալեքս» համակարգում դեռևս առկա չէ տեղեկություն՝ դատական ակտի բողոքարկման վերաբերյալ։

Հիշեցնենք, որ քրեական գործը, որով քրեական հետապնդում է իրականացվում դատավոր Արտուշ Գաբրիելյանի նկատմամբ՝ վերաբերում է կաշառք ստանալուն։ Քրեական գործի համաձայն՝ դատավորը 10,000 ԱՄՆ դոլարի չափով կաշառք է պահանջել և ստացել՝ հօգուտ մեղադրյալի դատավարությունը ձգձգելու և հետագայում վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով կարճելու համար։

Դատարան ուղարկված գործով Արտուշ Գաբրիելյանից բացի մեղադրյալի կարգավիճակում է ևս երկու անձ՝ Գալուստ Խուրշուդյանը, որը մեղադրվում է օժանդակության մեջ և Զոհրաբ Սիխարուլիձեն (Յեզգատյան), որը մեղադրվում է կաշառք տալու մեջ։

Վերջինս հենց այն մեղադրյալն է, որն անցնում էր թմրանյութերի վերաբերյալ գործով և, ըստ մեղադրանքի,պայմանավորվածություն էր ձեռք բերվել՝ իր վերաբերյալ դատաբժշկական փորձաքննություն նշանակելու և որոշումը սահմանված կարգով փորձագիտական հիմնարկ չուղարկելու եղանակով դատաքննությունն անհարկի ձգձգելու և արդյունքում հանցանքի կատարման վաղեմության ժամկետները լրանալու հիմքով մեղադրյալին քրեական պատասխանատվությունից ազատելու վերաբերյալ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, կան զոհերԱվստրիան ռուս դիվանագետների է արտաքսում. ՌԴ-ն՝ խոստանում պատասխանելԹուրքիան կշարունակի միջնորդական ջանքերը՝ հանուն խաղաղության. ԷրդողանՈւկրաինայի զինված ուժերը հրթիռային հարված են հասցրել Օրյոլի ձեռնարկությանըՆախկին կնոջ և երեխայի ներկայությամբ ինքնահրկիզում կատարած տղամարդը հիվանդանոցում մահացել էՍախարովի մրցանակը շնորհվել է Միջազգային քրեական դատարանինՍտեփանավանում՝ 10 ձերբակալված, Սև ծովում խորտակված նավում՝ ուկրաինացիներ ու ադրբեջանցիներՀայաստանն ավանդաբար աջակցում է տիեզերքի հետազոտմանն ու այն խաղաղ նպատակներով օգտագործմանըԹուրքիան քննարկում է Սև ծովում նավագնացության անվտանգության ապահովման հարցերըՀայաստանը դարձել է Եվրոպայի մշակութային ժառանգության առաջատար զբոսաշրջային ուղղությունըՔենիայի մայրաքաղաքում 12-հարկանի շենք է փլուզվելՉարենցավան-Ալափարս ճանապարհին բախվել են «Lada»-ն ու «Mercedes»-ը. կա տուժածՄոսկվայի բոլոր օդանավակայանները դադարեցրել են գործունեությունը, «Շերեմետևոն» հայտարարել է տագնապի ռեժիմ և խնդրել ուղևորներին ապաստան գտնելToyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր էՆրա նման քաղաքապետ երբեք չենք ունեցել. աբովյանցիներն` Էդուարդ Բաբայանի մասինՏաջիկստանում ՀԱՊԿ հատուկ նշանակության ուժերի «Կոբալտ-2026» զորավարժություններն են անցկացվելԿարեն Բրուտյանն այցելել է զորամասեր և ծանոթացել ծառայության կազմակերպմանըԵվրախորհրդարանը կոչ է արել ԵՄ խորհրդին հութիներին ներառել ահաբեկչական կազմակերպությունների եվրոպական ցուցակում«Կիմ Չեն ընյան» ընտրություններ. շատերը վախենում են Նիկոլի տեռորից. ՀամբարյանԿԸՀ-ն հիշեցրել է ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչության ավարտի ժամկետը և սահմանված արգելքներըՍյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել ենԹՐԻՓՓ համաձայնագիրը հասավ ԱԺ․ Գաղտնի հաշիվների մեղադրանքներ՝ Քուշների հասցեին«Ականատես»-ը Ստեփանավանում ընտրությունների նախաշեմին խախտումներ է արձանագրելՀորդանանում զինված հարձակում է տեղի ունեցելԵվրոպայում պանրի հետ կապված լուրջ խնդիրներ են սկսվել. PoliticoԴատարանը երկարաձգեց Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետըՌուսական դիզելային վառելիքով առաջին լցանավն ուղևորվել է ԱՄՆԱվստրիան հայտարարել է 4 ռուսաստանցի դիվանագետի արտաքսման մասինՌԴ երկաթուղիները դիտարկում են Վրաստանի տարածքով Թուրքիայից և Ադրբեջանից միրգ ու բանջարեղեն ներկրելու հնարավորությունըԱրման Աբովյանը ստանձնել է ԲՀԿ հանրային կապերի պատասխանատուի պաշտոնըCOP17-ի «Կանաչ գոտում» ներկայացվել են երիտասարդության ոլորտի ծրագրերըԵրբեք չեմ դադարել փորձել. ինչպիսի՞ն է ցանկանում մնալ պատմության մեջ Լիոնել ՄեսսինՀաստատվել են ջրամբարի, ճանապարհների և թունելների կառուցման ու վերանորոգման ծրագրերըԱյս ամառ Եվրոպայում շոգի հետևանքով ավելի քան 50 հազար մարդ է մահացելԿիևին՝ ՆԱՏՕ-ից հրաժարվելու առաջարկ, Չինաստանի նոր քայլերը Թայվանի շուրջ, Մակրոնը վիրավորել է ԹրամփինՄելանյա Թրամփի միջնորդությամբ Օլեշկիում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև տեղային հրադադար է հաստատվելՔարի վրա՝ ինքնություն, թելերի մեջ՝ պատմություն․ «Թովմասյան» հիմնադրամը մասնակցում է COP17-ինՄինչև 15 տարեկաններին կարգելվի սոցցանցերից օգտվելՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 23-ին87 տարեկանում մահացել է հայտնի նկարիչ, գրաֆիկ և ծաղրանկարիչ Վլադիմիր ԱբրոյանըԴիլիջանի գործող թունելին զուգահեռ նոր՝ 2365 մետրանոց թունել կկառուցվիՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ալիևը՝ սահմանադրության, Եվրոպան՝ օրենքների. ԿարապետյանՌուսաստանից 40 հազար տոննա դիզվառելիք է ուղևորվում ԱՄՆ՝ 2022-ից ի վեր առաջին անգամԻսրայելը պատրաստվում է Արևմտյան ափում խոշոր ռազմական գործողության՝ 1967-ից ի վեր առաջին անգամ39-ամյա տղամարդը ձերբակալվել է անցորդների ուղղությամբ կրակելու կասկածանքով․ վիրավորների մեջ է նաև 12-ամյա երեխաԳերմանիան «ինտենսիվ լրտեսության» թիրախում է․ Մերցը՝ ռուսական հետախուզության մասինԱվտոբուսի վթարի հետևանքով տուժածներից մեկի վիճակը ծանր է, երկուսինը՝ միջին ծանրությանՍերբիայում ուսանողական շարժումը մարտահրավեր է նետել Վուչիչի՝ 12-ամյա իշխանությանըԱԷԿ-ի ԺՊ է նշանակվել․ Ալիեվն ամրապնդում է Բաքվի դիրքերը ԵվրոպայումՌուսաստանն ու Ուկրաինան փոխանակել են 540 ռազմագերի․ յուրաքանչյուր կողմ վերադարձրել է 270 զինծառայողի
Ամենադիտված