Նախկին UFC մարտիկ Էնթոնի Սմիթին մեղադրել են ահաբեկչական սպառնալիքներ հնչեցնելու մեջ
Սպորտ
ԱՄՆ Նեբրասկա նահանգում ձերբակալվել է UFC-ի նախկին մարտիկ Էնթոնի Սմիթը։ Ինչպես հայտնում է MMA Fighting-ը, նրան մեղադրանք է առաջադրվել ահաբեկչական սպառնալիքներ հնչեցնելու, առաջին աստիճանի ապօրինի ազատազրկման և առաջին աստիճանի ընտանեկան բռնության փորձի հոդվածներով։
Դեպքի մանրամասները պաշտոնապես չեն հրապարակվել։ Նշվում է, որ ներկայացված մեղադրանքներից յուրաքանչյուրի համար առավելագույն պատիժը կարող է կազմել մինչև երեք տարվա ազատազրկում, պատժի ավարտից հետո՝ մինչև 18 ամիս վերահսկողություն, ինչպես նաև մինչև 10 հազար դոլարի տուգանք։ Խափանման միջոցի և գրավի հարցը նախատեսվում է քննարկել չորեքշաբթի։
Էնթոնի Սմիթը 2019 թվականին պայքարել էր UFC-ի կիսածանր քաշային կարգի չեմպիոնական գոտու համար, սակայն պարտվել էր Ջոն Ջոնսին։ Նա պրոֆեսիոնալ կարիերան ավարտել է 2025 թվականին՝ անցկացրած 61 մենամարտում գրանցելով 39 հաղթանակ և 22 պարտություն։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն