Պերմի երկրամասում անօդաչու թռչող սարքեր են հարձակվել արդյունաբերական ձեռնարկության վրա
Քաղաքական
Ռուսաստանի Պերմի երկրամասի նահանգապետ Դմիտրի Մախոնինը հայտնել է, որ տարածաշրջանի արդյունաբերական ձեռնարկություններից մեկը ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի հարձակման։ Նրա խոսքով՝ մի քանի անօդաչու սարք խոցվել է տարածաշրջանի սահմաններին մոտենալու ընթացքում։
Մախոնինի հայտարարության համաձայն՝ այս պահին տուժածների մասին տեղեկություններ չեն ստացվել։ Նա նշել է, որ դեպքի վայրում աշխատում են օպերատիվ ծառայությունները, իսկ բնակիչների անվտանգության համար սպառնալիք չկա։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն ավելի վաղ հայտնել էր, որ հուլիսի 29-ի գիշերը հակաօդային պաշտպանության միջոցները Ռուսաստանի տարբեր շրջանների երկնքում խոցել են 295 ուկրաինական անօդաչու թռչող սարք։ Ռուսաստանի պաշտոնական տվյալներով՝ հարձակումների թիրախ են դարձել Թաթարստանը, Ղրիմը, Չուվաշիան, ինչպես նաև Ռյազանի, Ռոստովի և Վորոնեժի մարզերը։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն